Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 27 սեպտեմբերի 2011

«Հրապարակեք, խնդրում եմ, ամբողջ ցուցակը...»

Նախորդ հանրահավաքի բարձր ամբիոնից ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանրությանը ցույց է տվել ՀՀԿ-ն լքած անձանց «տասնյակ, հարյուրավոր» անդամատոմսեր, ինչին ի պատասխան ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տվել ՀԱԿ-ից ու ՀՀՇ-ից դուրս եկածների «տոպրակը ցույց տալ» («ՀԺ»), իսկ «Հրապարակը», փարատելու համար իր ընթերցողի կասկածը, որոշել է այցելել ՀՀՇ գրասենյակ և «թերթում տեղադրել այդ անդամատոմսերի լուսանկարները կամ վերցնել ՀՀԿ-ից հեռացածների ցանկը և հրապարակել այն»: Այդ բանը թերթին չի հաջողվել: «Երկիրն» էլ, տպավորվելով ՀՀՇ առաջնորդի նշած «կիլոներից», ստիպված ենթադրել է, որ «փաստորեն, մարդիկ Տիգրան Սարգսյանի ձեռքից անդամատոմսերն ստանում, тут же բերում-հանձնում են Արամ Մանուկյանին»:
ՀԱԿ-ի մասին յուրօրինակ կարծիք է հայտնել ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանը, ով ՀՀ վարչապետին ուղղած իր բաց նամակում ՀԱԿ-ին գրագող է անվանում («Առավոտ»): Նամակի հեղինակը պնդում է, որ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմի «մի ստվար խումբ» Հրանտ Բագրատյանի ղեկավարությամբ 2009թ. սկսած ջանում է յուրացնել իր հեղինակած «ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգչային վերափոխման և կայուն զարգացման ծրագիրը»:
Մոլորակի մնացած մարդկությունը, ըստ «Գոլոս Արմենիի», անհանգստացած է համընդհանուր ճգնաժամի վերահաս երկրորդ ալիքից, սակայն Հայաստանի իշխանությունն, ըստ երևույթին, ենթադրում է, որ արդեն «սպառել է ազգային տնտեսությանն աջակցելու հակաճգնաժամային գործիքակազմի հնարավորությունը»: Թերթն զգուշացնում է, որ տնտեսության դիվերսիֆիկացման հայտարարություններն ընդամենը խոսակցություն են, և դա ակնհայտ կդառնա, երբ «փլվեն պղնձի և մոլիբդենի համաշխարհային գները»: Թեմայի հանդեպ ավելի թեթև վերաբերմունք է դրսևորել «Հրապարակը»` «Վարչապետ. նրանք մեզ ինդեքսավորել են, բայց մենք դիվերսիֆիկացվել ենք»: Նույն «Գոլոս Արմենիին» և «Ազգը» հոդվածներ են նվիրել արդյունաբերությունը զարգացնելու կառավարության ձեռնարկած միջոցներին, «ՀԺ»-ն Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն չի տեսնում, «Իրավունքը» շեշտում է «վիճակագրական և իրական խաղողի տարբերությունը», «168 ժամը» նկարագրում մեր երկրում վարկ ստանալու «հաճույքը» և նաև սթափության կոչում երկրի հողատարածքի անապատացման դեմ հանդիպման:
«Հրապարակը», հիշեցնելով ՀՀ վարչապետի ս.թ. հուլիսի 20-ի հանձնարարականը ՀՀ արդարադատության նախարարությանը` առաջարկություն ներկայացնել ՀՀ դատական դեպարտամենտը գործադիր իշխանության մի մաս համարելու վերաբերյալ, այն «շատ տարօրինակ է» անվանում` «Փաստացի կախվածություն գործադիրից»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ