Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 28 սեպտեմբերի 2011

«Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին»

Այս հանրահայտ խոսքի ճշմարտացիությունը «ՀԺ»-ն անզգուշաբար հաստատում է ՀԱԿ առաջնորդի օրինակով, առաջնորդ, որը ժամանակին «օլիգոպոլիաներ հիմնադրելով», տարիներ անց` մեր օրերում, «պայքարում է այդ նույն օլիգոպոլիաների դեմ»: Մտքի այսօրինակ սայթաքման պատճառ է դարձել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Շմիդտը, որը հրապարակավ հայտարարել է, թե «նաև օլիգարխիկ երևույթներն են Տեր-Պետրոսյանի օրոք հիմնադրվել»: Թերթն ակնարկում է, որ դեսպանի խոսքը յուրօրինակ պատասխան է ՀԱԿ ղեկավարի վերջին ելույթի, որտեղ նա «քննադատություն է հնչեցրել 2008թ. Արևմուտքի պահվածքի կապակցությամբ»` «Բա լավ ա՞, որ դու մեզ...»: Մինչդեռ դեսպանն ընդամենը ասել էր, որ «պետք է անկեղծ լինել և ընդունել քննադատությունը» («Երկիր»):
«Հրապարակը» կրկին տեղեկություն է ստացել, թե ովքեր են տեղ գտնելու ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին քսանյակում, ցուցակ, որը, «բնականաբար, գլխավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը»: «Ժողովուրդը» ծարավի է փոփոխությունների, սակայն համաձայնում է, որ եթե դրանք լինեն, ապա կլինեն Սարկոզիի այցից հետո` «Անկատար խոստումների շարքից»:
«Ժամանակը» և «Երկիրը» ըմբոշխնում են այն իրողությունը, որ Economist Intelligence Unit-ի հերթական վարկանիշային աղյուսակում, որն ընդգրկում է 66 երկրների ՏՏ ոլորտը, «կրկին բացակայում է Հայաստանը»: «Ծառուկյանն ու Հայրապետյանը յուրացրել են հասարակության «զարդերն» ու «դափնիները» («Ժամանակ») հոդվածում Ռիչարդ Կիրակոսյանը բարեհաճում է հայացք ձգել նաև երկրի տնտեսությանը, որի «առումով, սակայն, ևս ճգնաժամ է, որը սպառնում է քայքայել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը»: Պատասխանելով «Առավոտի» հարցերին, ՍԴՀԿ ԿՎ ատենապետը տարանջատում է տնտեսությունն ու քաղաքականությունը` «Ներդրումներն անձնական են, քաղաքականության հետ կապ չունեն»:
«Հայկական ժամանակի» («Ինչ եք արել թոշակառուների համար») և «Ազգի» («Բաց նամակ վարչապետ պարոն Սարգսյանին») ընթերցողները բողոքում են, մի դեպքում` կենսաթոշակների չափից, մյուսում` «անգործ» հանձնաժողովների առատությունից:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ