Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 29 սեպտեմբերի 2011

«Նամակ, նամակ...»

«168 ժամի» միջոցով երկրի գրեթե բոլոր ատյաններ, այդ թվում` ՀՀ կառավարություն են դիմել Երևանի Պուշկինի 52 հասցեում բնակվող մի խումբ քաղաքացիներ, ովքեր ահազանգում են, որ սույն «հասցեում «ոտնահարվում են բնակչի` քաղաքացու իրավունքները»: Մյուս նամակը, որը տեղ է հասել «ՀԺ»-ի փոխանցմամբ, նույնպես «բաց է» և կառավարությունից պարզաբանում է պահանջում հեղինակի և իր ամուսնու «ծանր սոցիալական վիճակի» համար: Հաջորդ նամակագիրը «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահն է, որը հունիսի վերջին «բաց» նամակ է հղել ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին` տեղեկացնելով, որ «Երևանի տրանսպորտային ցանցի ներկա վիճակը «չի համապատասխանում ուղևորների նվազագույն պահանջներին և չունի զարգացման հանրօգուտ տեսլական»: Այս նամակի պատասխանն ստացվել է, բայց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից: ՀԿ նախագահին ժամանակավրեպ է թվացել պատասխանի ոճը, որը նրան մտովի փոխադրել է «Հարուն Ալ-Ռաշիդի ժամանակները»: Իսկ ահա «Ժամանակը» և «168 ժամը» համաշխարհային ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքի և դրան առնչվող տնտեսության դիվերսիֆիկացման և պարտքային բեռի խնդիրները քննարկել են ոչ թե նամակի, այլ համապատասխանաբար հարցազրույցի («Պարտքային ճգնաժամի լուրջ վտանգ կա») և հոդվածի («Դիվերսիֆիկացնել անդիվերսիֆիկացնելին») ժանրերում: Ժանրային բազմազանությունը բնավ չի հետաքրքրում ֆիզիկոս Մանե Հակոբյանին, որը երեկ շարունակել է պնդել, որ կամ «ՀԱԿ-ը գողացել է իր կազմած ծրագիրը» («168 ժամ») կամ «Քոփի-փաստ» («Երկիր») է արել, ինչն ի վերջո գրեթե նույն բանն է:
Մամուլն սկսել է քննարկել և արդեն իսկ քննադատել 2012թ. պետբյուջեի նախագիծը` «Ի՞նչ է խոստանում նոր բյուջեն» («Հայոց աշխարհ»), «Բյուջե 2012-ում ծրագրվում է 101 մլրդ դրամ հարկային եկամուտների և սոցվճարների աճ» («Ազգ»), «Բյուջե օլիգարխների համար» («ՀԺ»):
«Արդարության ընկալումը հավերժական մեր հայրենիքում» վերնագրով հոդվածում «Հրապարակը» վերլուծել է վարչապետի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության ամառային համալսարանի ընդլայնված նիստում, հապճեպ թվարկել ՀՀ նախագահի ԱՄՆ-ում ունեցած ելույթները և իբրև տրամաբնական ավարտ ներկայացրել սիրիահայ մի գործարարի ձախողված «հայրենադարձությունը»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ