Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 4 հոկտեմբերի 2011

Հեծանիվ հորինելու գաղտնիքը

Երեկվա հանրահավաքի ամենաեռանդուն մասնակիցները ՀԱԿ առաջնորդից պահանջել են չգաղտնազերծել «տնտեսության մոնոպոլ վիճակից դուրս գալու» քայլերը, որպեսզի իշխանությունն հանկարծ չիմանա, բայց Լ.Տեր-Պետրոսյանը մեծահոգաբար, առանց հեծանիվ հորինելու, բացատրել է` «կա օրենք, պահանջում ես օրենքը, և այդ ֆակտորը վերանում է» («Ժամանակ»): Ի դեպ, «ՀԺ»-ի ընթերցողն այդպես էլ հասու չի լինի այդ հարցի պատասխանին, որովհետև թերթն անսացել է հանրության պահանջը և հապավել բանախոսի ասուլիսի այդ հատվածը:
«Իրավունքն» ու «Առավոտը» «Ժամ» կայքից ամբողջությամբ են արտատպել ԲՀԿ առաջնորդի բացառիկ հարցազրույցը, որը նույնպես նվիրված է հասարակությանը հուզող մի շարք հարցերի, ինչպես նաև բովանդակում է որոշակի ինտրիգ` Գագիկ Ծառուկյանը չի պատասխանում այն հարցին, թե ո՞ւմ է պաշտպանելու ԲՀԿ-ն նախագահի ընտրության ժամանակ. «այդ մասին` հաջորդ դասին»: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը բնական է համարում ԲՀԿ_ի մրցակցային մղումը` «իրենք կարող են մրցակցել և´ մեզ հետ, և´ ընդդիմության հետ» («Ժամանակ»):
Եկող տարվա պետբյուջեի նախագիծը տարբեր կերպ է երևացել «Գոլոս Արմենիին» («Բյուջեի չափազանց համարձակ նախագիծ է») և «168 ժամին» («Անանուն և անիմաստ բյուջե»), իսկ «Հայոց աշխարհը» զարմանում է, թե բյուջեի հաշվին ինչո՞ւ է ավելանալու կենտրոնական բանկի միջին աշխատավարձը, երբ դրամատունը «չի կարողանում կատարել նույնիսկ իր հիմնական պարտականությունը. խոսքը գների կայունության ապահովվման մասին է»:
«Իրավունքը» բամբասում է, թե իբր վատացել են ՀՀ վարչապետի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հարաբերությունները, իսկ «Հրապարակի» տեղեկացմամբ այսօր նախարարության դիմաց Մանուկ Վարդանյանի հրաժարականն են պահանջելու «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները:
Իր հերթական ուսումնասիրության արդյունքն է հրապարակել «500 ձայն» հասարակական հետազոտությունների խումբը («Առավոտ»), որը պարզել է, որ հայաստանցիների 62 տոկոսի կարծիքով երկրի սոցիալական վիճակը վատանում է: «168 ժամը» պատմում է Ղարիբյան ամուսինների պատմությունը. նրանք «դատարանի մուրճի մի հարվածով» զրկվել են բնակարանից, առողջությունից, հույսից` «Զգուշացեք ֆինանսների նախարարության հետ գործարք կնքելուց»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ