Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 5 հոկտեմբերի 2011

Արժանավոր պաշտոնյաների ժամանակը

«Ուրեմն, գալիս ենք իշխանության, դա հաստատ է լինելու, չկասկածեք»,- երեկվա հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ առաջնորդը և հռչակել մերիտոկրատիկ, թարգմանաբար` արժանավորների, պետություն ստեղծելու իր տեսլականը. «գլխավոր սկզբունքը լինելու է պաշտոնյաների, կադրերի արժանիքը» («ՀԺ», «Ժամանակ», «Հրապարակ»): ՀԱԿ-ը նաև «ներկա պահին» անիմաստ է համարում «նման իշխանության հետ որևէ երկխոսություն» և այդ հարցին կանդրադառնա` «եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ» («Հրապարակ»): Ըստ նույն թերթի ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այս օրերին Հայաստանում նկատել է «ռևանշի ուրվականը», որ ցուցաբերում են առաջին և երկրորդ նախագահները, «իսկ երրորդ նախագահը փորձում է դիմագրավել այդ ամենին»: Մարդիկ նաև ահազանգում են, որ իրենց ձեռնարկություններում «հարկադիր ստորագրահավաք են անցկացնում Ռոբերտ Քոչարյանին մեծ քաղաքականություն վերադարձնելու խնդրանքով». «...ելնելով Հայաստանում առաջացած ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը հաղթահարելու հրամայականից, թախանձագին խնդրում ենք...»:
«Ժողովուրդը», «ՀԺ»-ն և «Երկիրը» անդրադառնում են «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի ավարտին: Ու թեև ըստ «ՀԺ»-ի, օրինակ, ծրագիրը բարձր գնահատելու «հեղինակային իրավունքը» պատկանում է ամերիկյան կորպորացիայի փոխղեկավարին, «Ժողովուրդը» այն վերագրում է կառավարությանը և ընդվզում` «մասնակիորեն կասեցված ծրագիրը» հաջող անվանելու իրավունք վարչապետը չունի: «Երկիրը» մեջբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի այն կարծիքը, թե իբր «մինչև հիմնադրամի գործունեությունը նման աշխատանքներ կատարվել էին հիմնականում 20 տարի առաջ»: Պատգամավորի հնչեցրած թյուրիմացությունը շտկում է ԱԺ խոսնակը. «Սխալ եք ասում, կառավարությունն էլ է գործեր կատարել»:
«Հայոց աշխարհը» բնակարանային շուկայում վերականգնման նշաններ չի տեսնում: Այս իրողությունից «ՀԺ»-ն անում է հետևյալ եզրակացությունը. «Եթե ճիշտ են պնդումները, թե անշարժ գույքի շուկան ինդիկատոր է, ապա հիմա մեր վիճակը ավելի վատ է, քան ճգնաժամային համարվող 2009 թվականին»:
«Ժամանակը» իր զրուցակիցների հետ քննարկել է երկրի հարկային քաղաքականությունը և մեր տվյալները համեմատել Վրաստանի նույն ոլորտի ցուցանիշների հետ: Ըստ թերթի, հարևան երկրի վիճակն այս առումով գերադասելի է: Ավելին, զրուցակիցներից մեկի` Հայկ Բալանյանի կարծիքով «Հայաստանում գործում է «շիզոֆրենիկ հարկային համակարգ»:
«Ժողովուրդն» ուսումնասիրել է 2011թ. պատգամավորների գործուղումների ցանկը և ամփոփել. «... շատ պատգամավորների համար խորհրդարանը ոչ միայն տանիք է, այլև զբոսաշրջության բյուրոյին հավասար մարմին»:
«Երկիրը» մի կողմից չի կասկածում, որ Լիտվայում` բարեկամական երկրում, դեսպանություն ունենալն անհրաժեշտ է, մյուս կողմից զարմանում, թե կառավարության վաղվա նիստի օրակարգում քննարկվելիք այս որոշումը ինչու է ներկայացվում հենց հիմա, երբ գործադիրը «ծայրահեղ» խնայողության կոչ է անում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ