Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 7 հոկտեմբերի 2011

«Ամեն մարթ չի կանա կարթա...»

Մեծ արձագանք է ստացել Շարլ Ազնավուրի հարցազրույցը «Նուվել դ’ Արմենի» ամսագրում: Մեջբերումներ և մեկնաբանություններ են անում «ՀԺ»-ն («Ազնավուրն ընդդեմ հայկական մաֆիայի»), երեկվա հանրահավաքը («Ազնավուրի մատը մեր ցավի վրա է»), «Ժողովուրդը» («Հայաստանում մաֆիա է գործում»), «Ժամանակը» («Պետք է հետաքրքրի յուրաքանչյուր հայի»): Ազնավուրի շոշափած հարցերից մեկին` արտագաղթին է անդրադարձել «ՀԺ»-ն և կառավարության երեկվա նիստի օրակարգից հանված հարցի հիմնավորումից եզրակացրել, որ «Հայաստանի բնակչության թիվը աղետալի փոքր է ստացվում»:
Չափազանց հարուստ է լրատվամիջոցների տնտեսական հատվածը` «Գնալով ավելի քիչ հարկեր են հավաքվում», «Ընտրական և նախընտրական տարվա բյուջեի հեռանկարները» («Իրավունք»), «Եվ կրկին` վարկանիշային աղյուսակներ», «Վարչապետի թուրը» («Հայաստանի զրուցակից»), «Ճգնաժամերը կարող են կանխատեսելի լինել և օգնել համալրելու տնտեսական անվտանգության ապահովման զինանոցը» («Իրատես դե ֆակտո»), «Ինչպես հավասարակշռել մեծ և փոքր բիզնեսի շահերը» («Դելովոյ էքսպրես»), «Ի հեճուկս Տիգրան Սարգսյանի` ներկայացված 100 մլրդ դրամի հարկային ավելացումը շատ կասկածելի է», «Ֆիննախը «Նաիրիտում» խախտումներ է բացահայտել, դրանք, սակայն, հերթական անգամ կոծկվում են» («Ժամանակ»), «Կառավարությունը մտադիր է վերադառնալ շքեղության հարկին» («Հայոց աշխարհ»), «Հայաստանում միայն բիզնես փակելն է ստացվում», «Արքայական» բիզնեսները կճնշվեն» («Ժողովուրդ»): Ամենահուսադրողը ֆինանսների փոխնախարարի այն հայտարարությունն է, որ եթե նույնիսկ «դրամը արժեզրկվի 30 տոկոսով` Հայաստանը չի կանգնի դեֆոլտի վտանգի առջև» («ՀԺ»):
Աչքաթող չեն արվել նաև կուսակցական և միջկուսակցական հարաբերությունների թեմաները, որոնք արծարծել են «Երկիրը» («Կոալիցիան հուսով է, ընդդիմությունը` անտարբեր», «Լավ հեքիաթ էր»), «Իրավունքը» («Մեր երեք նախագահներից ամենաամբիցիոզը եղել է Ռոբերտ Քոչարյանը»), «Առավոտը» (Քոչարյանը ՀՄԿ-ն չսիրեց), «Ժողովուրդը» («Մարզպետը կաշառք է վերցրել», «Առաջ` դեպի հետ», «ՀՀԿ-ն` ֆաշիստական կուսակցություն»), «Ռեսպուբլիկա Արմենիան» («Կլինի այն, ինչ որոշի կուսակցությունը»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ