Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 8 հոկտեմբերի 2011

Փորձ ենք փոխանակում

Հայաստանի վերահսկիչ պալատի պատվիրակությունն է Վրաստանում` ուղեկցությամբ լրագրողների խմբի, որի անդամները պարզապես չեն կարողացել անսալ ՀՀ վարչապետի խորհրդին և խանդով լցվելու փոխարեն ուրախանալ հարևան երկրի հաջողություններով: Ահա վերնագրերից երկուսը` «Գնացինք, տեսանք, նախանձեցինք. Վրաստանում հայկական պատվիրակության այցելած բոլոր երեք կարևորագույն կառույցներում էլ կոռուպցիան նվազագույնի էր հասցված» («Առավոտ»), «Վրաստանը քայլ-քայլ մաքրվում է կոռուպցիայից, իսկ մե՞նք» («Ազգ»):
Իսկ մենք, ինչպես կանխատեսում է «168 ժամը», պետք է մեր գոտիները ձգենք, քանի որ «մի կողմից խոսք է գնում տնտեսական ցնցումների մասին», մյուս կողմից` բյուջեն ուզում են համալրել լրացուցիչ 100 մլրդ դրամով»: Այս թեման են արծարծում նաև «Ժամանակը» («Ո՞ւմ գրպանն են լցվում մեր հարկերը»), «Երկիրը» («Թոշակը 3000 դրամով կավելանա») և «Գոլոս Արմենիին» («Человеку и скороходу». նվիրվում է հայկական քաղաքականության «տնտեսող կուդրիններին»): Խնդիրն այլ տեսանկյունից է դիտարկում «Հայոց աշխարհը»` «Շքեղության հարկի բացակայության մասին»:
Այս ընթացքում հանրահավաքի հրապարակում փորձում են լուծում տալ ավանդների վերադարձման խնդրին` առայժմ լսելով ՀԱԿ առաջնորդի մեկնաբանությունները և հաշվառելով խորհրդային խնայբանկերում ավանդ ունեցող քաղաքացիներին («ՀԺ»): Այնտեղ շարունակում են քննարկել նաև Շ.Ազնավուրի հայտնի հարցազրույցի և Երևան կատարած այցի թեմաները` «ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ԱԳՆ-ն պապանձվել են» («ՀԺ»), «Ազնավուրը եկավ-գնաց` խաբար չեղանք» («Հրապարակ»):
«Ազգն» առաջարկում է մեզանում զարգացնել «ճշգրիտ ճարտարագիտությունը», քանի որ «առանց այդ ճյուղի չենք կարող դառնալ արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական երկիր»:
Ինչպես մեզանում ընդունված է, կարևոր որոշումներն սկսում են քննարկվել դրանց ընդունումից հետո: Ահա այժմ էլ Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովը «սխալ է հանել» ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրամի վերածելու կառավարության որոշումը («Հրապարակ»): Նույն թերթում Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահը հույս է հայտնում, որ «գուցե վարչապետը կարգավորի նախարարներին վարչապետական պատասխանատվության կանչելու հարցը», քանի որ իր լսելով նա «շատ ուշադիր է» ԶԼՄ-ներում տեղ գտած քննադատության հանդեպ. Ռուբեն Թորոսյանի քննադատության թիրախն այս անգամ ՀՀ արդարադատության նախարարն է:
«Ժողովուրդը» կարող է գոհ լինել. երեկ տպագրված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածն «անմիջապես արձագանք է գտել», դատախազությունը Ճամբարակի ոստիկանությանը հանձնարարել է համապատասխան նյութեր նախապատրաստել:
ՀՀԿ ներկուսակցական խնդիրների վերաբերյալ նոր լուր է ստացել «Հրապարակը», նոր մեկնաբանություն` «Ժողովուրդը»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ