Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 12 հոկտեմբերի 2011

Ամեն ինչից` քիչ-քիչ

«ՀԺ»-ն վերջապես պարզել է ՀՀ կենտրոնական բանկին 2012թ. 41 մլրդ դրամ հատկացնելու շարժառիթը. բանն այն է, որ «ԿԲ-ն մեծ` Հայաստանի մասշտաբով մի ահռելի շինարարություն է սկսել Դիլիջանում», և շենքի կառուցման հիմնական նպատակը, իբր, «փողի ատկատն է»:
Գինու և կոնյակի արտահանման խնդրին է անդրադարձել «Ազգը»` փոխանցելով գինեգործների միության նախագահի կարծիքը` «Հայաստանը տարածաշրջանում կորցնում է իր դիրքերը»: «Հրապարակը» որևէ կապ չի տեսել երեկ վարչապետի Ջերմուկում ունեցած ելույթի (ժամանակակից աշխարհում գյուղատնտեսության զարգացումն ուղեկցվում է արդյունավետության կտրուկ բարձրացմամբ) և այսօրվա հայկական գյուղի միջև, որը «գտնվում է վաղ միջնադարում»:
«Հայոց աշխարհը» («Պատրա՞ստ է Հայաստանը ճգնաժամի երկրորդ ալիքին») և «Երկիրը» («Ո՞վ շահեց ճգնաժամից») տարբեր վերնագրերով վերարտադրել են պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի նույն մտքերը խնդրո առարկայի վերաբերյալ:
«Ռեսպուբլիկա Արմենիան» լուսաբանել է Դիջիթեք էքսպոյի և Արմթեքի վերջին միջոցառումները և վարչապետի այցելությունը տաղավարներ:
Մամուլում մի քիչ էլ քաղաքականություն կա. «Առավոտը» վերահաստատել է հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այն միտքը, թե «երկրներն ինչքան ավելի բարեփոխվեն` այնքան ավելի աջակցություն կստանան ԵՄ-ից», «Ժողովուրդն» իր հերթին փորձել է բացահայտել ներքաղաքական խնդիրները:
«Առավոտը» նաև մտահոգված է, որ «համացանցում գործող հայերենագիտական ռեսուրսները մնացել են առանց պետական աջակցության» («Մեր նախարարները քնա՞ծ են»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ