Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 13 հոկտեմբերի 2011

Հարց տվեք` լուծեմ

«Գործող նախարարները աջուձախ բողոքում են, թե իրենք լիովին զրկված են աշխատելու, իրենց ղեկավարած ոլորտում ինչ-որ բան անելու հնարավորությունից», գրում է «Հրապարակը» և հավելում. «Բոլոր հարցերը վճռում են կամ իրենց նշանակած կուսակցությունների ղեկավարները, կամ վարչապետը»:
Բայց օրվա գլխավոր թեման, անկասկած, հարկային եկամուտների աճի քննարկումն է. «Որտեղից քամել 100 մլրդ» («ՀԺ»), «Հարկային եկամուտների աննախադեպ չափ է ծրագրվել` 96 տոկոս, ինչպե՞ս է հավաքվելու այդ գումարը» («Հայաստանի Հանրապետություն»), «Որը որից հետո է» («168 ժամ»): «Երկիրը» նույնիսկ հավատացած է, որ «2012թ. համար չափազանց ամբիցիոզ բյուջեի նախագիծ ներկայացնելը... վարչապետի խոսուն մարտավարական հնարքն է» («Վարչապետական վստահության ռևերանսները»), որն արդեն «առանձին թեմա է»: «ՀԺ»-ն ուշադրություն է դարձրել, որ Վարչապետի երեկվա հանդիպմանը գործարարների շարքում եղել է մի գործարար-պատգամավոր, ինչը «Սահմանադրության խախտման (պատգամավորն իրավունք չունի գործարարությամբ զբաղվելու) փաստ է` «ՀՀ վարչապետի բարձր հովանավորությամբ»:
Սոցիալական ծախսերի «պարտքով» ավելացման խնդիրն է քննարկում «Ժողովուրդը» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, իսկ «Գոլոս Արմենիին» շքեղության հարկի գաղափարը դեռևս լիովին հասունացած չի համարում:
Գյուղատնտեսության խնդիրներն է արծարծում ոչ միայն նախարարը («Երկիր»- «Երազներ անմահական»), այլև ագրարագյուղացիական միավորման նախագահը («168 ժամ»- «Թող ակնկալիքներով չտառապեն, տերտերների մոտ էլ քիչ գնան»):
«Գոլոս Արմենիի» կարծիքով կենսաչափական քարտերի ներմուծումը, որի օրենսդրական փաթեթը կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողով, հնարավորություն կտա ստեղծել ամբողջատիրական համակարգ:
Երկրի ղեկավարներին, այդ թվում ՀՀ վարչապետին «բաց նամակ» են հղել սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիան («Ազգ») և մի խումբ քաղաքացիներ («ՀԺ»):
ՀՀ վարչապետի` մեր ֆուտբոլիստներին քաջալերելու ֆեյսբուքի գրառումը օգտատերերից մեկին առիթ է տվել «հնարավորինս մեծ ուշադրություն» խնդրելու գիտության հանդեպ: Այլ ելք չունի մեր այս փոքրիկ երկիրը» («Ժողովուրդ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ