Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 14 հոկտեմբերի 2011

Մրցակցում եմ` ուրեմն ազատ եմ

Կառավարության երեկվա նիստի օրակարգային հարցերը և հատկապես ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի ասուլիսը մամուլի տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են տվել: Ահա վերնագրերը. «Շաբոյանը էլի տեսություն ներկայացրեց» («Առավոտ»), «Հաստատում են, որ կեղծել են» («ՀԺ»), «Երբ գործիքները չեն ծառայում բուն նպատակին» («Երկիր»), «Մեծ թալան կարագի և կաթնամթերքի շուկայում» («Իրավունք»), «Շաբլոն վիճակ. Շաբոյանն ու վարչապետը հավատացին, որ պայքարում են հանուն ազատ մրցակցության» («Օրակարգ»):
Այս տարվա բուհերի ընդունելության քննությունների ժամանակ կոռուպցիոն երևույթների կրճատման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը «ՀԺ»-ն ընկալել է իբրև կոռուպցիայի ընդհանուր նվազման գնահատական, ուստի «ցնցվել է»: Նաև հիշեցրել է, որ այս տարի «դիմորդների թիվը պահանջվածից մի քանի անգամ քիչ է եղել»: «Օրակարգի» փոխանցմամբ «Փարիզյան սուրճի» հիմնադիրը հեռանում է Հայաստանից. պատճառը «չպատժվող կոռուպցիան է», «հարկային դաշտը և վարչարարությունը»:
Երեկվա նիստում երկու ձեռնարկության հարկային արտոնություն տալու պատճառով «ՀԺ»-ն այդ պրակտիկան առաջարկում է համարել «արատավոր երևույթ», որը «ոչ հավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար»: Հարկային, ինչպես նաև ստվերային տնտեսության հիմնախնդիրներին է անդրադառնում «Հայաստանի զրուցակիցը» («Օլիգարխն այստեղ է ապրում»), իսկ «Օրակարգը» գտնում է, որ «Մարս» գործարանի տարածքում տեխնոպարկ ստեղծելու հարցում «Հայաստանի կառավարությունն ու «Սիտրոնիքսը» դանդաղում են»:
Եկող տարվա պետբյուջեի նախագծի քննարկման համատեքստում «Իրավունքը» հարց է տալիս` «Հանուն ինչի՞ է ՀՀ ԿԲ-ին նման ահռելի գումար հատկացվում» և ընթերցողին վերապահում մյուս հարցի պատասխանը` պայքարո՞ւմ է արդյոք ԿԲ-ն գնաճի դեմ:
«Առավոտը» և «Ժողովուրդը» դարձյալ արծարծում են Բագրատաշեն-Այրում ճանապարհահատվածի սողանքից տուժածներին պետական օգնություն ցուցաբերելու հարցը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ