Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 15 հոկտեմբերի 2011

Լուռ գոտեմարտ

Եթե հավատանք որոշ լրատվամիջոցների, ապա այդպիսի իրադրություն է ստեղծվել միջկուսակցական հարաբերություններում. «Կոալիցիայի ներսում խմորումներ են» («Ժողովուրդ»), «ԲՀԿ-ն բալանսի և բալաստի միջև» («Ժամանակ»), «Հեռակա սպառնալիք Ծառուկյանին» («ՀԺ»), «Վերջնագիր կներկայացնե՞ն ԲՀԿ-ին», «Հանդիպե՞լ են», «Կոալիցիան կդառնա՞ ի չիք» («168 ժամ»), «Ապահարզա՞ն» («Հրապարակ»):
Մամուլը լարվածություն է նկատել նաև կառավարություն-դատախազություն հարաբերություններում` «Պայքար ակադեմիայի համար» («ՀԺ»):
«Հասարակ» ժողովրդի ներկայացուցչի հետ շփվելու հերթական օրինակն է ցուցադրում «Հրապարակը»` «Կոշկակարը, վարչապետը, «Մուդիսն» ու լրագրությունը»: Իսկ կիթառահար, կիթառի դասատու և պարզապես հումորով մարդ Հակոբ Ջաղացպանյանը «Երկրին» պատմում է արվեստի մարդկանց թշվառ վիճակի մասին, նաև փաստում, որ վերջերս զրուցել է վարչապետի հետ. «շփվեցինք այնպես, ինչպես կշփվեիր մտերիմ ընկերոջդ հետ»` «Դեմքդ տեսնեմ, կասեմ` ով ես»:
«Երկիրը» («Երբ բյուջեն գծում են «տապոռով»), ինչպես նաև «Հայոց աշխարհը» («Անհրաժեշտ է ստեղծել հավասար հարկային հարաբերություններ»), «ՀԺ»-ն («DOING-եմ բիզնեսդ») քննարկում են եկող տարվա բյուջեի նախագծի առանձին հատվածներ: Կառավարությանը քննադատելու այլ առիթ ունի «Դելովոյ էքսպրեսը». «Ջերմոցային բիզնես, կորուստների քրոնիկոն. կառավարությունը չի շտապում ճանապարհն ազատել հարկային գերանից»:
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ դեռ ամռանը արտագաղթով մտահոգված մի խումբ մտավորականներ դիմել էին ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին` խնդրելով կանխարգելել այդ չարիքը, հնչեցնում նոր հարցեր. «Ո՞ւր է կորել նրանց նամակը»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի զույգ էջը նվիրված է Տավուշի մարզին` «Զարգացած մարզից դեպի զարգացած պետություն»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ