Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 18 հոկտեմբերի 2011

Տոնավաճառից մինչև Ուոլլ սթրիթ

«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է գյուղատնտեսության աշխատողի օրվա առիթով մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում կազմակերպված գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառից մանրամասներ, մասնավորապես կարևորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և գյուղնախարար Սերգո Կարապետյանի` տոնավաճառ այցելությունը և մեջբերել կառավարության ղեկավարի խոսքը, որ տոնավաճառի նպատակը գյուղացիներին իրենց ապրանքն առանց միջնորդների Երևանում վաճառելու համար հնարավորության ապահովումն է:
«Առավոտը» կազմակերպված միջոցառումը որակել է «Վերադարձ արմատներին», երբ «գյուղն ու քաղաքը» հանդիպել են Հյուսիսային պողոտայում», իսկ «ՀՀ վարչապետի հեռանալուց հետո»` «ուղղակի զարմանալի» «խրախճանք»:
«Հայացքի» փոխանցմամբ թեև այդ օրը «Հյուսիսային պողոտան վերածվել էր աշնանային գեղեցիկ շուկայի», սակայն, ցավոք, օրվա վերջում «համտեսը վերածվեց թալանի»: «168 ժամը» նկատել է, որ բերքի փառատոնի կազմակերպման համար ՀՀ պետբյուջեից որևէ լումա չի ծախսվել, «Երկիրը»` հավելել իր պատկերացմամբ «բոլորի մոտ» առաջացած հարցը», թե ինչո´ւ բերքի տոնը կազմակերպել «հենց Երևանում, հենց Հյուսիսային պողոտայում», «իսկ գուցե այն հերթական շոո՞ւն էր»:
«Երևում է` Գյումրին այդպես էլ տեխնոքաղաք չի դառնա», եզրակացրել է «Իրավունքը», անդրադառնալով 2012թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով բյուջետային բաշխման թեմային ու գրելով, թե պետբյուջեով «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրի» տողով հատկացվող 200մլն դրամը «չնչին գին է տեխնոպարկ ստեղծելու համար»:
Ըստ «Հայացքի» «գյուղացիները գյուղտեխնիկա, մատչելի վարկ ու թունաքիմիկատ են ուզում», մինչդեռ «պետությունը միայն խոստումներ է շռայլում». մի այլ հրապարակման մեջ թերթը վերստին անդրադարձել է «Փարիզյան սուրճ» ընկերության ֆրանսահայ սեփականատիրոջ` Հայաստանից հեռանալու որոշմանը և նշել, թե իբր երկրում առկա վիճակը... գործարարին ստիպում է հեռանալ հայրենիքից», ինչը բոլորիս համար պետք է ցավ լինի»:
«Հայկական ժամանակը» իր հանգույն պատասխանել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանի` օրերս մամուլի ներկայացուցիչների հետ զրույցներում արտահայտած մեկնաբանություններին` «Պահանջում եմ, որ գործդ լավ անես»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից «Գավառտրանս» ընկերությանը 10 մլն դրամի չափով տուգանելու որոշմանը` «Տուգանք կամ հրաժարական»:
«Հրապարակը» տարօրինակ է համարել, որ 2009թ. ՀՀ տնտեսությունը ունեցել է 14.4 տոկոս անկում, մինչդեռ բանկային համակարգը տարին փակել է եկամուտով և իր հանգույն առաջարկել` «Ազատվիր գերությունից»:
Հայաստանի ներքաղաքական օրակարգի ուշադրության կենտրոնում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն են, որը մտահոգել է բոլոր լրատվամիջոցներին: «Կոալիցիան փլուզման եզրի՞ն», հարցնում է «Երկիրը», պատասխանը սպասելով ՀՀԿ-ից` հինգշաբթի օրը: «168 ժամը» մտորում է, թե ինչ կլինի «Ուրբաթ օրը և ուրբաթից հետո»: «Հայկական ժամանակին» հուզում է, թե «Ինչ կանի Գագիկ Ծառուկյանը». «Կողմնորոշվիր, Ծառուկյան», իսկ «Ժողովուրդը» կարծում է, որ «ԲՀԿ-ն ժամանակ կձգի, ՀՀԿ-ն էլ կըմբոստանա»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ