Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 19 հոկտեմբերի 2011

Վերանայումների ժամանակը

«Հայաստանի Հանրապետությունը», անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, նշել է, որ քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, նաև փոխանցել կողմերի վստահությունը, որ «համատեղ ծրագրերն ամբողջությամբ իրականացվելու են»: Հանդիպմանն իրենց «յուրատեսակ» վերաբերմունքն են արտահայտել նաև «Ժամանակը» («Հայ-ռուսական տժվժիկ») և «Ժողովուրդը», որին նույնպես հարցականների գիրկն է ուղղարկել այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ռուս գործընկերոջը շնորհակալություն է հայտնել առժամանակ առաջ Հայաստանին 500մլն դոլար վարկի տրամադրման համար:
«Ազգի» փոխանցմամբ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ներկայացնելով Հայաստան` պետական ծախսերի ուսումնասիրություն. հարկաբյուջետային կոնսոլիդացում և վերականգնում» զեկույցը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել է նաև հարկային փոփոխությունների նոր փաթեթի մասին, նաև հավելել, որ «այնտեղ նշված են թե հարկային բեռի մեծացման, թե ստվերի կրճատման հաշվին հավաքագրումների ավելացման հնարավորությունները»: «Ակցիզային դրույքները հավանաբար կավելացվեն», նախ թեմային իր վերաբերմունքն է արտահայտել «Հայաստանի Հանրապետությունը», ապա նաև փաստել, որ ասուլիսի մասնակից, ՀԲ ներկայացուցիչ Իվոն Ցիկատան թեև «բավականին լավ» է գնահատել ընթացիկ տարվա «առաջին կիսամյակում Հայաստանի կատարողականը», սակայն հրաժարվել է կանխատեսումներ անել, թե տարին ինչ արդյունքներով կփակվի»:
«Հայկական ժամանակը» արձագանքել է ԿԲ-ի «ֆինանսական կայունության հաշվետվության» զեկույցի հրապարակմանը, ուշագրավ համարել արտաքին պարտքի վերաբերյալ բանկի առաջարկած «երեք սցենարները», բայց նաև, սովորության համաձայն, նշել հետգրություն` «Բա որ այդպես չլինի՞»:
«Երկիրը» դիմել է «Հարգելի կառավարությանը», թե «Արմավիան» չունի հստակ գնային քաղաքականություն», «Հայոց աշխարհը» մտահոգություն է հայտնել, որ ԱՊՊԱ համակարգում «ակնհայտորեն վիթխարի է հավաքվող և փոխհատուցվող գումարների տարբերությունը», նաև հիշեցրել է, որ ավտոապահովագրության «խնդիրը ապահովագրողներին հարստացնելը չէ»:
«Հայկական ժամանակը» կանխատեսել է, որ կառավարությունը վաղը կայանալիք նիստում պետք է հաստատի ՀՀ ոստիկանության և «Օբերտուր Թեքնոլոջիս» ընկերության միջև կնքված պայմանագիրը, ըստ որի վերոնշյալ ընկերությունը պետք է «մատակարարի ՀՀ քաղաքացիների անձնագրեր»: Մի այլ հրապարակման մեջ թերթն անդրադարձել է «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոտքի ոսկու հանքավայրում կառուցված «հանքանյութը մանրացնող ջարդիչ տեսակավորող համալիրի» հիմնախնդրին: «Առավոտը» գրել է, որ ուրանի երկրաբանական ուսումնասիրությունները Սյունիքի մարզի «Լեռնագյուղի մատույցներում վերսկսվել են», ինչը չի «ուրախացրել» տեղի բնակիչներին, ու հռետորաբար հարցրել` «Լեռնաձորը քանդո՞ւմ են»:
«Ժամանակը» ՀՀԿ-ԲՀԿ միջկուսակցական փոխհարաբերությունների լուսաբանման ակնկալիքով զրույցի է հրավիրել քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին («Սերժ Սարգսյանը փորձում է բարաթ ստորագրել տալ Գագիկ Ծառուկյանին»), «Հայացքը»` քաղաքագետ Երվանդ Բոզոյանին («Եթե նոր կոալիցիայում ԲՀԿ-ն չլինի, նրա վարկանիշը կտրուկ կբարձրանա»):
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ «իշխանական ճամբարում արտաքուստ հարաբերական անդորր է տիրում», «Ժողովուրդը»` թե «ՀՀԿ-ում արշալույսները խաղաղ չեն» և թե իբր «լարված են հարաբերությունները... ՀՀԿ-ում»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ