Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 20 հոկտեմբերի 2011

«Հարկային տեռո՞ր» թե ստվերի դեմ պայքար...

Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որ ՀՀ կառավարությունը ուղարկել է Ազգային Ժողով, խուճապ է առաջացրել «168 ժամ»-ում: ՀՀ ֆինանսների նախարարն ասել է, որ փաթեթը «ոչ այնքան հարկային բեռի փոփոխություն է նախատեսում, որքան ճշգրտում», սակայն «168 ժամը» առաջարկվող փոփոխություններն անվանել է «հարկային տեռոր», թեպետ չի թաքցնում, որ «իշխանական քարոզչությունն այս փոփոխությունները ներկայացնելու է որպես «խոշոր բիզնեսի և ստվերային տնտեսության դեմ պայքար»: Կառավարության նպատակը, անշուշտ, տնտեսության մեջ առկա ստվերը բացահայտելն ու թաքնված եկամուտները հարկային դաշտ բերելն է: Այս թեման միշտ եղել է ԶԼՄ-ների մտահոգության կենտրոնում, սակայն այս անգամ ստվերի դեմ պայքարը ըստ «168 ժամի» պայքար է «ընդդեմ ՀՀ տնտեսության», որից տուժելու է շարքային սպառողը և շահելու է օլիգարխը («Տեռորի միջից տեսիլ դյութական», «Քաշվում ես դու, շահում է պետությունը», «Կառավարությունն` ընդդեմ ՀՀ տնտեսության», «Բյուջե թերթելիս»):
Անդրադառնալով ԵվրԱզԷս-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքին թե «Այժմ մեզ մտահոգող հիմնական խնդիրը 2012թ. սպասվող հնարավոր ճգնաժամն է», «168 ժամը» կասկածի տակ է առնում 101 մլրդ դրամով ավելի շատ հարկեր առանց ցնցումների հավաքագրելու կառավարության ծրագիրը («Վարչապետը կասկածո՞ւմ է»): «Առավոտ» օրաթերթն էլ, վկայակոչելով ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանին, կարծում է, որ «101 միլիարդանոց բյուջեն` փոքր ու միջին բիզնեսի հաշվին» է կատարվելու:
«ԵվրԱզԷս»-ի վերջին նիստին այլ տեսանկյունից է անդրադարձել «Նովոյե վրեմյան». «Սանկտ Պետերբուրգի ֆորումի «անսպասելի» արդյունքը. ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը իրականություն է», Վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտպանել է այդ գաղափարը և հասկացնել տվել, որ Երևանը պատրաստ է միանալ այդ միավորմանը:
«Ժողովուրդը» 2011թ. բյուջեի նախագծի վերաբերյալ զրուցել է տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող տնտեսագետներ Վահագն Խաչատրյանի և Վարդան Բոստանջյանի հետ և պարզել, որ եթե ՀԱԿ-ի ներկայացուցիչը գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, մասնավորապես հարկերը հավաքելու նախաձեռնությունը որակել է «վտանգավոր», կանխատեսելով, թե իբր «դրա արդյունքում կտուժեն միջին և փոքր գործարարները», ապա ԲՀԿ-ական խորհրդարանական Վ.Բոստանջյանի կարծիքով «ոչ մի կառավարություն հակված չէ ստեղծել մի իրավիճակ... որ հանկարծակի իրենք հայտնվեն դժվարությունների առաջ»: «Երկիրը» անդրադարձել է ճգնաժամի 2-րդ ալիքի` Հայաստանի տնտեսության վրա ազդեցության ծավալներին` ըստ նույն Վահագն Խաչատրյանի և տնտեսագետ Գրիգոր Հայրապետյանի` «Հայաստանը գլոբալ ցնցումներից չի խուսափի»: Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է նաև ՀՀ ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի դիտարկումը, որ «Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսության մասնիկը չէ» և, հետևաբար, դժվար է պնդել, որ ճգնաժամի նոր ալիքը «անմիջապես կազդի մեզ վրա»: Ըստ «Առավոտի» «ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել ՀԷՑ-ի դեմ» համոզված, որ կազմակերպությունը պետական բյուջե չի վճարել վերապահված հարկերի զգալի մասը:
«Հայացքի» տպավորությամբ «այս տարի արդեն երկրորդ անգամ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտնվում են հակոտնյա դիրքերում». թերթը իր հանգույն եզրակացրել է նաև, որ «ՀՀԿ-ին ցանկալի չէ, որ իր դեմ իրեն համազոր կուսակցություն դուրս գա»: «Ժողովուրդը» տեղեկացրել է, որ ՀՀԿ գործադիր մարմինը այսօրվա նախատեսված նիստը հետաձգել է` թերթի մեկնաբանությամբ` «ևս մեկ օր ժամանակ տալով ԲՀԿ-ին, որպեսզի նաև ինքը կարողանա կողմնորոշվել հետագա անելիքներում»: Կոալիցիոն գործընկերներ հանդիսացող կուսակցությունների փոխհարաբերություններին անդրադառնալով «Հրապարակը» հարցրել է` «Կհաջողվի՞ Ծառուկյանին խուսափել Սուքիասյանի ճակատագրից», «Երկիրը»` փոխանցել «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանի տեսակետը, թե «հակասությունները, եթե այդպիսիք կան, առկա են ոչ թե ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, այլ նախագահական նստավայրի ու ԲՀԿ-ի միջև»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ