Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 21 հոկտեմբերի 2011

Տեսակետների համարձակ պտույտները

Երեկվա կառավարության նիստից առաջ ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ծավալուն մեկնաբանությանն անդրադառնալով, «Ազգը» միջպետական փաստաթուղթը որակել է տնտեսության զարգացման նոր հնարավորություն, որը թույլ է տալիս «600-ով նվազեցնել» նախկինում գոյություն ունեցող սահմանափակումները: Թեմային արձագանքել են «Հրապարակը» («Համարձակ պտույտներ Արևմուտքի և Ռուսաստանի միջև») և «Հայացքը», որ, թվում է իմիջիալյոց, հարցրել է, թե արդյոք «Եվրամիությունը չի՞ դժգոհի ազատ գոտու ստեղծման համաձայնագրից»: «Հայաստանի հանրապետությունը» վկայակոչելով միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀԲ օրերս հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը 2012թ. գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում» զեկույցի` Հայաստանի տնտեսության ոլորտում կատարված բարեփոխումները, նշել է, որ դրանք «ամենաշատ... իրականացրել է Հայաստանը» («5 ոլորտներում», և «այդ առումով միակը` 183 երկրների մեջ»), և ըստ էության «Doing Business-2012»-ի ցուցանիշները ոչ այլ ինչ են, քան ներկա իրավիճակի արտացոլումը»: Թեմային արձագանքելով «Ազգը» նշել է, որ «Հայաստանը 6 քայլով առաջ է շարժվել և... տեղափոխվել է 55-րդ տեղը», մի այլ հրապարակման մեջ հավելելով նաև, որ սեպտեմբեր ամսին, ըստ ԱՎԾ հրապարակած ցուցանիշների, երկրի տնտեսական ակտիվության աճը կազմել է 9 տոկոս»: «Երկրում» իր տեսակետն է հայտնել նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով թեև ընդունել է «6 աստիճանով բարելավումը», սակայն շարունակել է իրեն հատուկ դժգոհությունները, թե «դա չի կարող մեզ բավարարել», «... լրիվ վատացել են», «էլ վատանալու տեղ չկար»: Եվ այլն: Մի այլ հրապարակման մեջ թերթը քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի բարձրացման հիմնախնդիրը համարել է «պետական կառավարման աքիլլեսյան գարշապարը»:
Ըստ «Հայոց աշխարհի» էներգետիկայի համակարգում «կարծես սկանդալ է հասունանում», քանի որ մի կողմից ատոմակայանի 158 աշխատողներ պահանջում են աշխատավարձի բարձրացում, մյուս կողմից... «հարկայինը խուզարկություններ է սկսել «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր» ընկերությունում, պատճառաբանելով, թե վերջինս չի կատարել իր հարկային պարտավորությունները: Ատոմակայանի աշխատակիցների դժգոհությանն անդրադարձել է նաև «Ժամանակը» («Ատոմակայանի աշխատակիցների համար փող չկա»):
Ըստ «Երկրի» «չնայած կառավարությունը «մեծ-մեծ խոսում է այս տարվա բերքի «100 տոկոսանոց» իրացումից», այդուհանդերձ գյուղացին գոհ չէ, իսկ «բերքը մթերվել է գրեթե ինքնարժեքով»: Գյուղոլորտին անդրադարձել է նաև «Իրավունքը»` ներկայացնելով սեփական մեկնությունները 2012թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսության նախարարությանը տրամադրվող միջոցների վերաբերյալ. «300 միլիոնանոց գյուղատնտեսական խորհրդատվություն»: «Հայացքի» և «Երկրի» հրապարակումները («Շինաշխատանքները չեն խանգարում Թռչկանի ջրվեժի բնականոն գործունեությանը» և «Վարչապետը մտահոգված է Թռչկանի ճակատագրով») ներկայացնում են Լոռու մարզում գտնվող ջրվեժի շուրջ ծավալվող իրադարձությունները. «Ժամանակը» իր հանգույն «նոր մանրամասներ» է հաղորդել «Նաիրիտում» ֆիննախի բացահայտած խախտումներից»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ