Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 22 հոկտեմբերի 2011

Քննարկումների հյուսիսային ելևէջները

Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստորագրված ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի շուրջ տարատեսակ մեկնաբանությունները շարունակվում են: «Հրապարակը» մի կողմից եղելությունը գնահատել է իրադարձային, մյուս կողմից, քանի որ «պարոն Բագրատյանին կապվելու... փորձերն ապարդյուն» են եղել, սեփական նախաձեռնությամբ քրքրել է արխիվները, փորձել պարզել, թե ինչու, թերթի փոխանցմամբ, «ժամանակին մերժված փաստաթուղթը... ընդունվեց», հրապարակումն էլ խորագրել «տնտեսական խճանկար կամ վալինկեքը հայկական լեռնաշխարհում»: «Հայացքի» «փորձերը ապարդյուն» չեն անցել. պարբերականի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը մեկնաբանել է, թե ժամանակին` «1994 թվականին ստորագրված պայմանագիրը մեղմ էր և ուղղված չէր երրորդ երկրների դեմ», թեև խոստովանել է նաև, որ այսօրվա պայմանագրի վերաբերյալ մեկնաբանություններ չի կարող անել` տեքստին ծանոթ չլինելու պատճառով:
«168 ժամը», թող որ երկու օր ուշացումով, լուսաբանել է ՀԲ Doing Business 2012 զեկույցի` Հայաստանի տնտեսության վիճակի և «Բիզնեսով զբաղվելու դյուրինության վերաբերյալ» հատվածը և նշել երկու եզրակացություն. «վեց քայլ առաջ ու շատ քայլեր հետ», և թե «պետք չէ Doing Business»-ի դերը գնահատել ու բարեփոխումներ իրականացնել առաջին հերթին այդտեղ մի քանի հորիզոնականով բարձրանալու համար»... Եվ այլն:
«Հայկական ժամանակը» վերստին և նորեն անդրադարձել է գալիք տարվա պետբյուջեի նախագծով նախատեսված լրացուցիչ հարկային հավաքագրումների հիմնահարցին, «Ժամանակը» հավելել է, թե իբր հանձինս «հարկային եկամուտների ծավալի 101 միլիարդով ավելացման», որ նախատեսված է 2012թ. պետական բյուջեի նախագծով, «Հայաստանի տնտեսության ոլորտում իսկապես հասունանում է մի մեծ ցունամի»: «Խաղ կրակի հետ». գրել է «Ժողովուրդը» նշելով, որ «Մեծամորի ատոմակայանի տնօրինությունը պաշտոնապես մերժել է բարձրացնել» բողոքավոր աշխատակիցների աշխատավարձը, և «նրանք կհեռանան աշխատանքից»: Տևական ժամանակ կազմակերպությունում տիրող իրավիճակի երեկվա հանգուցալուծումը յուրօրինակ գնահատականների է արժանացել նաև այլ լրատվամիջոցների էջերում. «Ատոմակայանը երշիկի արտադրամաս չէ» («Առավոտ»), «Նախարարը հորդորեց ազատել աշխատակիցներին» («Հրապարակ»), «Ատոմակայանի սոցիալական ռեակցիան» («Հայոց աշխարհ»), «ԱԷԿ-ի 1800 աշխատակիցներ կմիանան 158 գործազուրկներին» («Ժամանակ»), «Ովքեր են իրականում փակում ՀԱԷԿ-ը» («168 ժամ») և այլն: Անդրադառնալով երեկվա ՀՀԿ աշխատանքային խորհրդակցությանը, «Ժողովուրդը», նկատի ունենալով շաբաթվա ընթացքում լրատվամիջոցների էջերում շրջանառվող ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական և միջկուսակցական փոխհարաբերությունների թեման, գրել է. «Այս ռաունդն ավարտվեց ԲՀԿ-ի հաղթանակով»: «Ժամանակը» հավելել է, թե իբր ՀՀԿ-ն... «փորձում է հնարավորինս սքողել ԲՀԿ հետ ունեցած տարաձայնությունները»: «168 ժամը» բարձրաձայնել է թերևս իրեն անչափ հետաքրքրող հարցը` «Ո՞վ է ուզում քանդել կոալիցիան»: «Հայաստանի Հանրապետությունը» վկայակոչել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի երեկվա հայտարարությունը, որ այս տարի «Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կանցնի 800 հազարից» և որ «զբոսաշրջային արդյունքի համակցումը հարևանների հետ մեր երկրի զբոսաշրջության ապագան է»: «Հայոց աշխարհը» (նաև «Հայացքը») անդրադարձել է զբոսաշրջության հիմնահարցերին, մասնավորապես ապօրինի դրամահավաքի դեպքերին ու հարցրել` «Էլ որ զբոսաշրջիկը կգա Հայաստան»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ