Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 27 հոկտեմբերի 2011

Հարց ու պատասխանի արձագանքները

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված լրագրողների հարցերին և կառավարության ղեկավարի պատասխաններին անդրադարձել են գրեթե բոլոր լրատվամիջոցները. «ՀՀԿ-ն է լինելու քաղաքական համախմբող ուժը» («Հայաստանի Հանրապետություն»), «Վարչապետն ուղնուծուծով դարձել է հանրապետական» («Առավոտ»), «Կոտրած տաշտակի, Չերչիլի և ամորձատման մասին» («Հայացք»), «Գերագնահատում է ինքն իրեն» («168 ժամ»), «Երեկվա ԱԺ հարցուպատասխանը» («Նովոյե վրեմյա»): «Հայկական ժամանակը» ՀՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ վարչապետի դիտարկումները գնահատել է որպես «ամենաուղիղ ձևով» սպառնալիք «Գագիկ Ծառուկյանին և վերջինիս ղեկավարած կուսակցությանը»: «Հրապարակը» հարցրել է` «Ծառուկյանը հայտարարություն չի արել. ո՞ւմ տաշտակը կկոտրվի»: «Հայաստանի Հանրապետությունն» անդրադարձել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիի հայտարարությանը, որ «այս տարեվերջին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4.5 տոկոս» և որ «կարևորում է կառավարության կողմից իրականացվող ջանքերը»` ուղղված Հայաստանի տնտեսության «դիմադրողականությունը բարձրացնելուն»: ՀԲ ներկայացուցչի գնահատականներին և Հայաստանի ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի իրականացման նպատակով ՀԲ կողմից 18 մլն դոլար վարկի հատկացման թեմային արձագանքել են նաև «Ազգը», «168 ժամը», «Օրակարգը» («Այս մի քանի օրում բան չի փոխվել. Հայաստանը շարունակում է խոցելի մնալ»):
«Նոր բյուջեն մեծապես կախված է հնի կատարողականից» գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի կատարման մասին իր տեսակետն է հայտնել «Հայոց աշխարհը» և հավելել, որ ամենայն հավանականությամբ նոր բյուջեի նախագիծը «վերջնական տեսքի կգա... դեկտեմբերի սկզբին»: «Ժամանակին» շարունակել են հետաքրքրել ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի հետ կապված` եվրոպական երկրների առարկությունները անգամ այն պարագայում, երբ կառավարության ղեկավարը երեկ խորհրդարանում հայտարարել է, որ համաձայնագրի վերաբերյալ չի հայտնվել «որևէ առարկություն»: «Հայկական ժամանակի»` «հաջորդ տարվա բյուջեի կատարման» նպատակով ակնկալվող փոփոխությունների համառ որոնումները հանգեցրել են հերթական տարօրինակ հետևությանը, ըստ որի «կառավարության առաջարկած փոփոխություններով հարկային բեռը ամբողջությամբ ընկնում է գնորդների վրա», քանի որ, օրինակ, «ենթաակցիզային ապրանքների շարքում» նախատեսված է «ներառել ավտոմեքենաների շարժիչների յուղը»: «Երկիրը» 2012թ. բյուջեին անդրադարձել է գրելով, թե «գայլի սիրտ պետք է կերած լինի կառավարությունը, որ այդքան ծախսեր է նախատեսում» ֆինանսական գլխավոր փաստաթղթում, «չիմանալով, թե որտեղից է փող ճարելու անհրաժեշտ մուտքերն ապահովելու և բյուջեն կատարելու համար»: «Ժողովուրդը» կանխատեսել է, որ կառավարության այսօրվա նիստում քննարկվող «Հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծի փաթեթը կհաստատվի և կուղարկվի խորհրդարան, ինչը նախատեսում է հաջորդ տարվա համար հարկային մուտքերն ավելացնել և... «օլիգարխները կրկին կպլստան»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ