Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 28 հոկտեմբերի 2011

Թեժ օրվա բազմաշերտ արձագանքները

Կառավարության հերթական նիստն այսօր ԶԼՄ-ների ակտիվ և բազմաշերտ քննարկումների կենտրոնում է: «Հայաստանի Հանրապետությունը» առանձնացրել է առավել կարևոր թեմաները. աշխատատեղերի աճին նպաստող ծրագիր, աջակցություն անտառամերձ համայնքների բնակիչներին, կառավարությունը կաջակցի մասնավորին, գյուղացիները կստանան բնօգտագործման վճարների արտոնություն... և այլն:
Եվ որքան էլ խոսուն են կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշումների մասին տեղեկությունների վերնագրերը, տպագիր մամուլի շատ օրգանների ուշադրությանն են արժանացել օրվա այլ իրադարձություններ: «Առավոտ» օրաթերթը կառավարության նիստի մասին ռեպորտաժը վերնագրել է «Արտակարգ դրություն` կառավարության շենքի մոտ. ոստիկանապետը վիրավորվել է ցուցարարների վիրավորանքներից»: «Վիրավորվածությունից մինչև օկուպացիա», գրել է «Հրապարակը», զրուցելով ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: «Երկիրը» նույնպես զերծ չի մնացել կառավարության նիստը փողոցից դիտարկելու գայթակղությունից, «Լիակատար մեկուսացում ժողովրդից»: «Հայկական ժամանակը» տեղեկացնելով, որ ՓՄՁ-ներին կտրամադրվի 5 մլն դոլար, իսկ «Նաիրիտին»` 400 մլն դոլար վարկ, կրկին «ծանրացել է» ՀՀ 2012թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների փաթեթի վրա, որն, իբր, կառավարությունը հույժ գաղտնի է պահել: «Բայց ինչո՞ւ ոչ ստվերը», հարցրել է «Օրակարգը», անդրադառնալով 2012թ. պետբյուջեի 101 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքերի խնդրին: Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ճեպազրույցի մտքերից մեկը ոմանց խիստ անհանգստացրել է: Դրանք ընթերցողին փոխանցել է «Իրավունքը». «Գուրգեն Արսենյանը որևէ տաշտակի, վեդրոյի կամ որևէ այլ սեղանի մոտ հայտնվելու նպատակ չունի», Վարդան Բոստանջյանի կարծիքով էլ «Կոտրած տաշտակի առջև կհայտնվեն նրանք, ովքեր անզուսպ են ու անկուշտ»: Առավել անզուսպ է արտահայտվել «Երկիրը». «Հոխորտանք` վախի՞ց», նույն համարում տպագրելով նաև ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանի խոսքն այն մասին, որ «վարչապետը ոչ թե զգուշացրել է, այլ հորդորել»: Վարչապետի հորդորը այլ կերպ է հուզել ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակին, ով, «Հայացք» օրաթերթի մատուցմամբ, կառավարության ղեկավարին պատասխանելու համար դիմել է Աստվածաշնչի օգնությանը: «Օրակարգն» էլ վարչապետին հորդորել է ՀՀԿ կրծքանշանի փոխարեն վարչապետի իր գործառույթներն իրականացնելիս կրել Հայաստանի զինանշանը կամ դրոշը պատկերող կրծքանշան:
Երևանի քաղաքապետի հրաժարականը «Հայկական ժամանակի» մատուցմամբ ցնծություն է առաջացրել կրպակատերերի շրջանում, «Ժողովուրդն» էլ հակված է պնդել, որ ներիշխանական լարվածությունը շարունակվում է, և ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները շարունակվում են մնալ լարված:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ