Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 1 նոյեմբերի 2011

ՀՀԿ տնտեսական համաժողովը ԶԼՄ մանրադիտակի տակ

ՀՀԿ-ն ունի բավականաչափ մտավոր և մարդկային ներուժ իր առջև դրված նպատակները կյանքի կոչելու համար. սա Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին տնտեսական համաժողովի արձանագրումն է, ՀՀ կառավարության չորս տարվա գործունեության յուրատեսակ ամփոփումը: «Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է համաժողովի ամփոփ հաշվետվությունը, նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ. «Ցանկություն ունենք կառուցելու մեր ապագան համագործակցության մթնոլորտում»: «Հրապարակը» առաջին էջում զետեղված տեղեկատվությունը սկսել է այսպես. «Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀԿ տնտեսական համաժողովը, որտեղ ներկայացվել են Հայաստանի տնտեսության աննախադեպ հաջողությունները»: «Հայոց աշխարհը» կարծում է, որ «Հանրապետականը կարող է դիմակայել մարտահրավերներին»: «Իրատես դե ֆակտոն» միջոցառումն անվանել է «Բարոմետր` ժողովրդի զարկերակն զգալու համար», հույս հայտնելով, որ առաջիկա տարիների անելիքները «սոսկ թղթի վրա «ֆիքսված» հայտարարություն» չեն լինի: «Տնտեսական կոնֆերա՞նս, թե՞ նախընտրական քարոզչություն», հարցնում է «Հայացքը», տնտեսական կոնֆերանս անցկացնելու գաղափարը հետաքրքիր համարելով, դիտարկումներ անում «բազմակարծություն ապահովելու» անհրաժեշտության շուրջ: Իսկ ահա այն, որ թափանցիկություն ապահովելու նպատակով տնտեսական կոնֆերանսն ամբողջությամբ հեռարձակվել է «Արմնյուզով», զայրացրել է «168 ժամին». «Բացառիկ անհեթեթություն»: Նկատելով, որ երկրի տնտեսական վիճակի և զարգացումների վերաբերյալ իր տեսակետը ներկայացնում է կառավարությունը, և դրանով արդեն տնտեսական համաժողովը դուրս էր նեղ կուսակցական շրջանակներից, «Իրավունքը» համաժողովի արդյունքը համարում է «Օլիգարխներին սանձելու հերթական խոստումներ»: Լրատվամիջոցներին շատ է դուր եկել «կոտրած տաշտակի» թեման, որ դարձել է մի շարք հրապարակումների վերնագիր և շահարկումների թեմա. «Ինքնացնցում իշխանական տաշտակում» («168 ժամ»), «Վարչապետի տաշտակն ու նախագահի իմպիչմենտը», «Նահանջ երգով» («Երկիր»), «Կոտրված տաշտակը` աչքներիս առաջ» («Հրապարակ») և այլն:
«Հարկային փաթեթը ծանրանալու է տնտեսական աճի ու սպառողների վրա», ահազանգում է «Օրակարգը»: «Երկիրը» փորձում է զննել կառավարության ներկայացրած` հարկային դաշտում բարեփոխումներ կատարելու օրենսդրական փաթեթը, իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շարունակում է մռայլ կանխատեսումներ անել Հայաստանի ապագայի մասին. «Հրապարակ» օրաթերթը նրա հետ հարցազրույցը վերնագրել է հենց այսպես. «Բագրատյանը կանխատեսում է պատերազմ և «շռնդալից» պարտություն»: Իսկ ահա Հայաստան երկրի ապագայով մտահոգված մի խումբ պարկեշտ մարդիկ հավաքվել են «Գոլոս Արմենիի» թերթի Կլոր սեղանի շուրջ, և կարծում են, որ երկրի արտադրության զարգացման համար պահանջվում են համակարգային փոփոխություններ, նեղ անձնական խնդիրներ լուծելու և վիրավորական արտահայտությունների փոխարեն ապավինելով իրենց փորձին և առողջ տրամաբանությանը:
«Իրավունքը» անդրադարձել է այս տարվա առաջին եռամսյակների ընթացքում պետբյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվությանը և հանգել եզրակացության, որ «հայաստանյան թանկացումների հիմնական պատճառը եղել և մնում են մոնոպոլիաները»: Ըստ «Հայկական ժամանակի» Հայաստանից արտահանման ծավալների ընդլայնումը ներկայացվում է որպես տնտեսական առաջընթացի, արդյունաբերության առաջանցիկ թռիչքի լավագույն ապացույց, ինչից, թերևս, դժգոհ թերթն առաջարկել է «Ուղեղները չարդուկել», քանի որ «արտահանման ծավալների այդքան կտրուկ աճը ապահովվում է այնպիսի ոլորտների հաշվին, որոնք տնտեսության զարգացման հետ այնքան էլ կապ չունեն»: «Իրատես դե ֆակտո»-ում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է իր տեսակետները Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ, մասնավորապես կարևորելով «մարդկային, ֆինանսական ու արտադրական ներուժի» օգտագործման առավել նպատակային ոլորտների ճշգրտումը և հստակեցումը: Երեկ News.am-ի հարցերին ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատասխանները որոշ լրատվամիջոցներում լայն արձագանք են գտել:
«Հայացքը» նպատակահարմար է համարել ուղղակի ներկայացնել հարցուպատասխանը, «168 ժամը» իր առաջին էջում հայտարարել է, թե «ներիշխանական հակասությունների գոնե առաջին փուլը կարելի է ավարտված համարել... ՀՀկ-ի փաստացի հաղթանակով», «Հայկական ժամանակը» հարցրել` «ԲՀԿ-ն ընդդեմ ՀՀկ-ի՞, թե՞ ընդդեմ կոնգրեսի, «Ժողովուրդը» թե` «ԲՀԿ-ն էլի հնազանդվեց ՀՀԿ-ին»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ