Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 2 նոյեմբերի 2011

Հընթացս բյուջեի քննարկումների

ՀՀ ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրը «գրավել է» գրեթե բոլոր լրատվամիջոցների «գլխավոր էջերը» և բազմանշանակ մեկնաբանությունների առիթ տվել։ «Երկիրը» մասնավորապես գրել է. «Հրաժարականների շքերթը շարունակվում է», «Հայկական ժամանակը»՝ հավելել, թե իբր «բոլոր այս պրոցեսները», որոնց ընթացքում «լիկվիդացվել» են բոլոր նրանք, ովքեր «համարվել են ՀՀ վարչապետի թեկնածու», տեղի են ունենում «իշխանական խոհանոցում», և փորձել իր հանգույն պարզել այդ ամենի նպատակը։ «Հրապարակը» դիմել է բազմաճարտար արևմտահայերենի օգնությանը՝ «Դեռ ինչե՜ր պիտի ըլլան...»։
«Ժամանակի» մի տեղեկացմամբ ԱԺ նախագահի թեկնածու է համարվում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, իսկ մի այլ հրապարակման մեջ թերթը նշել է, թե իբր ԼՂՀ անկախության տարեդարձից օրեր անց ՀՀ նախագահին «հայտնի է դարձել», թե «իշխանական դավադրություն» է պատրաստվում իր դեմ։
Չարաբաստիկ «դավադրության թեմային» անդրադարձել է նաև «Ժողովուրդը» գրելով, թե իբր «պաշտոնանկությունների շքերթի պատճառը... ծրագրված դավադրության բացահայտումն է»։ «Հայացքը» և «Երկիրը» արձագանքել են ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանի և «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանի՝ երեկ լրագրողների հետ հանդիպման մանրամասներին, որի ընթացքում վերջինս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը («Ովքեր չեն համագործակցի մեզ հետ, կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ») որակել է «հակասահմանադրական»։
Երեկ ԱԺ-ում մեկնարկած 2012թ. պետբյուջեի նախագծի քննարկմանն իր անդրադարձը «Օրակարգը» վերնագրել է «Ինդեքսավորել բյուջեն. ծախսերը կաճեն գնաճի չափով»։ «Ազգը» և «Հրապարակը» կարևոր են համարել, որ «100 միլիարդով ավելի եկամուտների համար» նախատեսվում են նոր մեխանիզմներ, և «կառավարությունը նախատեսում է «պրոգրեսիվ և շքեղության հարկ մտցնել»։ «Հայկական ժամանակը» ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթին արձագանքել է սեփական դիտակետից և դարձյալ հանգել հոռետեսական եզրակացության. իբր «ելույթն իսպառ ջախջախեց այն հույսը, թե գործող կառավարությունը առաջնորդվում է ինչ-որ տրամաբանությամբ և ծրագրով»։ «Բյուջեի թեմայի» առիթով «Օրակարգը» կարծիք է հայտնել, որ «100 մլրդ դրամի ճակատագիրն այսօր շատերին է հուզում»։
«Ժողովուրդի» հետ զրույցում ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը նշել է. «Ստվեր կա, աշխատում ենք»։ «Երկիրը» անդրադարձել է 2012թ. պետական բյուջեում «սոցիալական փաթեթի» մանրամասներին և զարմանալի համարել, որ կառավարությունը կարծես չի նախատեսում «քաղծառայողների աշխատավարձի ուղղակի բարձրացում»։ «Հայոց աշխարհը» գրել է, որ կառավարությունը կարծես չի շտապում հրապարակայնացնել բյուջեի կատարողականն ապահովող հարկային փոփոխությունների փաթեթը, սակայն միաժամանակ ներկայացրել է նույն փաթեթի «դրական և բացասական կողմերը»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ