Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 4 նոյեմբերի 2011

Փոխվստահության կամուրջներ

Կառավարության երեկվա նիստի լրագրողական արձագանքը բազմաբնույթ է: «Ազգը» կարևորել է գործադիրի որոշմամբ 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայկական միրգ» ԲԲԸ ստեղծումը, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրի հաստատումը, «հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով» անցկացվող վիճականությանը այլ գույք և պարգևավճար տրամադրելու որոշումը, մնալով, սակայն, այն կարծիքին, որ այսուհանդերձ, առավել «արդյունավետ տարբերակը բոնուսների տրամադրումն էր»: Նիստում Թռչկանի ջրվեժի հիմնախնդրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անդրադարձին և բնական հուշարձանի տարածքին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տրամադրելու կառավարության ընդունած որոշմանը արձագանքել են «Հայաստանի Հանրապետությունը» («Թռչկանի ջրվեժը` հատուկ պահպանվող տարածք»), «Ազգը» («Թռչկանը փրկվեց»), «Ժամանակը» և «Հայացքը»: Անդրադառնալով կառավարության երեկվա նիստի մանրամասներին, «Օրակարգը» գրել է, որ «հավասար` անկախ պաշտոնից կառավարությունը պետծառայողներին սոցապահովության փաթեթ է առաջարկում», «Հայացքը» հավելել, որ դրանից «2012 թվականին 100 հազար քաղծառայող կօգտվի» և որ, ինչպես նշել է վարչապետը, «Հայաստանում նման ծրագիր առաջին անգամ է իրականացվում», «Ազգը»` կարևորել, որ նպատակը պետծառայողների «առողջապահական, կրթական, բնակարանային և հանգստի հարցերի» լուծումն է: «Հայոց աշխարհը» գրել է, որ հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով պետական կառավարման համակարգում աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, նաև հավելել, որ «վարձատրության մակարդակի աճ սպասվում է միայն 2013-2014թթ.»: «Երկիրը» կարծիք է հայտնել, թե եկող տարվա բյուջեով նախատեսվող հարկային եկամուտների և սոցվճարների 101 մլրդ դրամով ավելացումը «հենց այնպես չի անցնելու շարքային քաղաքացու կողքով», թե իբր դա «ուղղակիրոն նշանակում է կյանքի թանկացում», նաև «վախեցրել», թե դա «պատուհաս է դառնալու հատկապես մանր ու միջին բիզնեսի համար»:
Իր դիմումի համաձայն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից Միքայել Մինասյանի ազատմանը և որպես ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ գործունեություն ծավալելու նպատակադրմանը տարբեր լրատվամիջեցներ գնահատականներ են տվել, ասես առավել «ինտրիգային դարձնելով» ընթացող կադրային փոփոխությունները: Ահա վերնագրերը. «Սերժի նոր բեմադրությունը», «ՀՀկ շտաբի անգլիական թագուհին» («Ժամանակ»): «Հրապարակում» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով շուտով պատրաստվում է «ղեկավարել ՀՀԿ նախընտրական շտաբը», նշել է, «Ես համոզված եմ, որ Մինասյանը գալիս է լավ մտքով»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ