Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 5 նոյեմբերի 2011

Մտահոգությունների շաբաթը

«168 ժամը» մտահոգված է. ըստ թերթի ԱԺ մշտական հանձնաժողովներում 2012թ. բյուջեի նախագծի քննարկումները պատգամավորների կողմից «կարծես անտեսված լինեն», թեև ճիշտ հակառակն են պնդել պարբերականի հետ զրույցում ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանն ու Վարդան Բոստանջյանը: «Առավոտը» փոխանցել է «կրթության նախարարի լավատեսությունը». Արմեն Աշոտյանի պարզաբանմամբ բյուջեի նախագծով 2012թ. համար նախատեսված գումարը «ամբողջությամբ բավարարում է... կրթական լայնածավալ բարեփոխումների իրականացմանը»: Թերթի մի այլ հրապարակում («Ճանապարհներից մինչև ինտերնետ») ներկայացրել է 2008-2010թթ. կառավարության գործունեության որոշակի արդյունքներ, մասնավորապես շեշտելով, որ այդ տարիներին 3 անգամ ավելի շատ ճանապարահ է կառուցվել, «քան 2008-ին նախորդող 10 տարիների ընթացքում»: «Ազգը» ցանկալի է համարել, որ ամեն մի երկրում կառավարության գործունեությունը «գտնվի հասարակության մշտական ուշադրության և հսկողության ներքո» և նշել, թե «ինչ է արվել տնտեսության իրական հատվածում» 2008-2011 թվականների ընթացքում: «Հայացքը» անդրադարձել է տնտեսագետ Բագրատ Ասատրյանի երեկվա կանխատեսումներին («Մյուս տարի ավելի վատ ենք ապրելու»), «գնաճի մակարդակը շարունակում է բարձր մնալ»), «Երկիրը» հավելել է, որ ըստ տնտեսագետի «101 մլրդ եկամուտների լրացուցիչ հավաքագրումը չպետք է մտահոգությունների տեղիք տա», թեև «եկող տարվա բյուջեն էլ» ֆիսկալ բյուջե է, որն «իր առջև դրել է միայն փող հավաքելու խնդիր»:
«Հրապարակը» իր հանգույն հետևել է «ոչ միայն շաբաթվա տնտեսական անցուդարձին, այլև կառավարության վերջին տարիների աշխատանքի... արդյունքներին» և հանգել եզրակացության, թե «ԱԺ-ում սկսված բյուջետային քննարկումների ընթացքում» շրջանառվող տեղեկատվությանը, որ «տնտեսական ճգնաժամի հաղթահարումից հետո» անցում է կատարվել դեպի կայունություն և զարգացում, հանրությունը, իբր, չի հավատում: «Երկիրը» արձագանքել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության հիմնահարցերին և նշել, թե այն դեպքում, «երբ գյուղացիական տասնյակ հազարավոր տնտեսություններ ներքաշված են վարկային ծրագրերում», «առնվազն աններելի է չփորձել պետական մակարդակով կազմակերպել դրանց ապահովագրությունը»:
«Օրակարգը» հայտարարել է, թե իբր «կառավարությունում յուրաքանչյուր չորրորդը ծառայողական մեքենա ունի», «168 ժամը» մտահոգվել, որ նախօրեին ՄԱԿ-ի հրապարակած «Մարդկային զարգացման 2011թ. զեկույցում» Հայաստանը նահանջել է 10 հորիզոնականով` զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը 187 երկրների թվում: Մի այլ հրապարակման մեջ թերթը հարցրել է` «բանկային համակարգը բարեփոխումների կարիք չունի՞»... հընթացս արձագանքելով, թերթի բնորոշմամբ` «դրամի սահուն արժեզրկմանը»: «Օրակարգը» վերստին «վերադարձել է» «կոտրած տաշտակի» թեմային և, որոշելով, որ առաջացել են բազմաթիվ հարցեր, փորձել է դրանք պարզաբանել, «Երկիրը» հավելել է, թե իբր «հանրապետականի շտաբը երկրում ռեալ իշխանություն ունեցող... մարմնի վերածելու գործընթաց» է առկա, որն իր հերթին «ավելի ու ավելի է սպառնալից տեսք ստանում», «Հայկական ժամանակը»` հաղորդել իր ունեցած «տեղեկությունները» հարկային փոփոխությունների փաթեթի... վերջնական տեսքի» վերաբերյալ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ