Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 8 նոյեմբերի 2011

Քննարկումների դինամիկան

«Իրավունքը» գրել է, թե ԱԺ-ում շարունակվում է գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկումը, և կարծես հարկային եկամուտների ավելացման թեման «նահանջել է», քանի որ այժմ արդեն առավել կարևորվել է այն հարցը, թե «սպասվող բյուջետային գումարները ինչպես է կառավարությունը առաջարկում ծախսել»: Թեմային «իր վերաբերմունքն է» արտահայտել նաև «Գոլոս Արմենիին». միաժամանակ չշրջանցելով «հարկերի թեման»: «Երկիրը» տեղեկացրել է, որ օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հերթական և համառ հարցապնդումն է ուղարկել կառավարությանը` «պատասխանատվության պահանջով», նաև խոստացել «մանրամասները ներկայացնել հաջորդ համարում»: «Հրապարակը» երկու «կարևոր իրադարձություն» է նկատել. «անցած կիրակի Ազատության հրապարակում» երիտասարդ գրող ամուսինները «էժան գնով ուզում էին գիրք վաճառել»... իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ի նախաձեռնած «քաղաքացիական ֆորումի շրջանակներում», առանց ընդդիմախոսների, փորձել է իրեն շրջապատողներին ներկայացնել Հայաստանի «ապագա տնտեսական քաղաքականության հիմնադրույթները». որ «մենաշնորհները պիտի վերանան», «օլիգարխներ պիտի չլինեն» և այլն: Մի այլ հրապարակման մեջ թերթը շարունակել է անհաջող փորձը վերստին քննարկելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախորդ շաբաթվա հայտարարությունը տարբեր քաղաքական ուժերի համագործակցության վերաբերյալ և գտնելու, թե «որ կոալիցիոն գործընկերոջն էր» այն հասցեագրված: «Օրակարգի» տեղեկացմամբ ՊԵԿ-ը երեկ հրապարակել է այս տարվա 9 ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, ըստ որի «խոշորների հարկերն ավելացել են 11%-ով», վճարված ուղղակի հարկերի ծավալը` 33 տոկոսով: «Հայոց աշխարհը», անդրադառնալով թեմային, կարևորել է, որ ցանկը գլխավորում է հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր ընկերությունը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Հայկական ժամանակը» թե` «... ստիպված ենք լինելու արձանագրել, որ օլիգարխները աստիճանաբար նվազեցնում են իրենց վճարած հարկերը»: Ըստ «Առավոտի» կառավարության կողմից ընդունված գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը «շանսեր ունի մնալու թղթի վրա»: Թեմային արձագանքել է նաև «Հայկական ժամանակը»: «168 ժամը» անդրադարձել է օրերս Երևան քաղաքի պարենային ապրանքների վաճառքի խանութներում կատարված շրջայցին և «ապրանքի պիտանելիության ժամկետի» հետ կապված խախտումների վերաբերյալ զրուցել «Սպառողների ասոցիացիա» Հ/կ նախագահ Արմեն Պողոսյանի հետ, ով կարևորել է նաև «սպառողների վերաբերմունքն ու արձագանքը»:
«Օրակարգը» շաքարավազի թանկացումը փորձել է պայմանավորել ներկրվող շաքարավազի մաքսային արժեքը բարձրացնելու ՊԵԿ-ի որոշմամբ և իր հանգույն եզրակացրել` «մաքսային արժեքը բարձրացավ իշխանությունների համաձայնությամբ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ