Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 9 նոյեմբերի 2011

ԵԺԿ հրավերի բազմախորհուրդը...

«Հայաստանի Հանրապետությունը» մանրամասն կերպով անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Բրյուսել կատարած այցին և Եվրոպայի ժողովրդական կուսակցության կազմակերպած համաժողովին մասնակցությանը, որի ընթացքում քննարկվել են եվրոպական միասնական արժույթի պաշտպանության, քաղաքական առավել սերտ ինտեգրման, բանկային կապիտալիզացիայի, մակրոտնտեսական կայունության ու կարևոր այլ հիմնախնդիրներ: «Ժամանակը» հավելել է, որ իր ելույթում վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը «նպատակ ունի անցկացնել ամենաթափանցիկ և արդար ընտրությունները» վերջին քսան տարիների ընթացքում, որին ինքը` թերթը, սակայն, կասկածում է: Թեմային անդրադարձել են նաև «Ժողովուրդը» («Նժդեհական վարչապետը եվրաինտեգրման ճանապարհին»), «Հայկական ժամանակը» և «Առավոտը», որին առավելապես հետաքրքրել է «Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության» հանդիպումների շարքը, «Օրինաց երկրի» ղեկավարի հավաստիացումները, որ «ՕԵԿ-ը եղել և մնում է... ակտիվ բարեփոխումների անցկացման ջատագովը» և այլն: «Հայոց աշխարհը» փորձել է պարզել, ինչ խնդիր է լուծելու կառավարության կողմից առաջարկվող «այսպես կոչված շքեղության հարկը», որի առիթով, թերթի մի այլ հրապարակման մեջ, իր տեսակետն է հայտնել ԲՀԿ խորհրդարանական Վարդան Բոստանջյանը. «Շքեղության հարկը համաբալասան չէ»: Առաջարկվող նոր հարկատեսակին անդրադառնալով, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը «Առավոտում» վախեցրել է, թե դրանով «աչքակապություն են անում» և «միևնույնն է` ժողովրդի «ջանից» է դուրս գալու»: «Հրապարակը» արձագանքելով ստվերային տնտեսության առկայության վերաբերյալ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի երեկվա գնահատականներին, դրանցում պրպտել-գտել է «սենսացիոն բացահայտումներ» և դրանք «որակել» որպես 2012թ. 101 միլիարդ դրամով ավելի հարկ հավաքելու կառավարության որոշմանը պատասխան: «Հայկական ժամանակը» նույն առիթով իր հանգույն հարցրել է. «Փողի տեղը նոր իմացա՞ք»:
Ըստ «Օրակարգի» «Գնաճը շարունակում է դիմադրել», իսկ «ԿԲ-ում դեռ չեզոքություն են նախընտրում ու անփոփոխ տոկոսադրույք». ավելին. «բանկերը նախընտրում են ֆինանսավորել սպառողական շուկան, քան գյուղատնտեսությունը», «չնայած կառավարության ջանքերին»` ակտիվացնելու գյուղատնտեսությանը վարկավորումը: «Հայացքը» անդրադարձել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի երեկվա մամուլի ասուլիսի մանրամասներին և դժվարացել է հասկանալ, թե «որ հիմնահարցերի լուծման մասին է» բարձրաձայնել բանախոսը: Մի այլ հրապարակման մեջ թերթն ահազանգել է, թե «բնապահպանները Թռչկանի տարածքում սողանքավտանգ գոտիներ են հայտնաբերել»: Բնական հուշարձանի «շուրջ փոխված հանգամանքների մասին գրել է նաև «Առավոտը» և հավելել, թե «Ռոբշինը» դատի է տալու Բնապահպանության նախարարությանը»: «Երկրի» վկայությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դարձյալ հարցապնդում է ուղարկել կառավարությանը պատասխանատվության պահանջով և պատասխանից կախված` «Դաշնակցությունը կորոշի իր անելիքները»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ