Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 10 նոյեմբերի 2011

Տարանջատումների ժամանակը

«Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»: Երեկ այս ոչ միայն անվիճելի, այլև միանգամայն արդիական գաղափարը արտահայտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. այսպես է սկսել առաջնորդող հոդվածը «Առավոտը», առաջարկելով քայլեր, որոնք սերտաճումը կհասցնեն նվազագույնի («Ինչպես տարանջատել»): «Հայկական ժամանակը», ներիշխանական վերլուծաբանների դիտարկումների վրա հենվելով, գիտի, թե ո՞ւմ նկատի ունի ՀՀ նախագահը, և թե ինչ է նշանակում «Մենք կանգնած ենք նոր սկզբի առջև» արտահայտությունը. «Ստրատեգիական խմորումների ժամը»: «Օրակարգը» տպավորված է, սակայն փորձում է իր համար հստակեցնել, թե «նոր սկիզբը «նախընտրական փիա՞ռ է, թե իրոք իրավիճակը փոխելու անկեղծ մղում»: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում տնտեսության զարգացման «տեսլականների» մեջ «168 ժամը» ակնհայտորեն զգացել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ազդեցությունը. «Կանգ առ, Հայաստան»:
Լրատվամիջոցների մեծ մասի ուշադրության կենտրոնում է հայտնվել բիզնես լեդի, հանքավայրի շահագործմամբ զբաղվող գործարար Սիլվա Համբարձումյանը, ով երեկ հայտարարել է, որ եթե իր կողմից բարձրացված հարցերը ՀՀ-ում արդարացի լուծում չստանան, դիմելու է Եվրոդատարան: Մանրամասները ներկայացրել են «168 ժամը»` «Սիլվան, Լիսկան, վարչապետը, նախարարը», «Հետքը»` «Սիլվա Համբարձումյանը` Սյունիքի մարզպետի գողության մասին», «Ազգը»` «Բիզնես լեդի...» և այլն: Թեժ կրքեր են բողոքվում ժամանակին աշխարհի լավագույն մարզական կառույցների ցանկում ընդգրկված «Հրազդան» մարզադաշտի շուրջ: «Голос Армении» կարծիքով «Մարզադաշտի տարհանման գոտում առևտրի կենտրոնի կառուցումը կոչնչացնի «Հրազդանը»: Տեղեկացնելով, որ «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրի կենտրոնի կառուցման խնդիրը համախմբել է ճարտարապետների միության անդամներին, «Երկիրը» փոխանցում է նրանց ահազանգը`«այն մեծ խոչընդոտներ կառաջացնի մարզադաշտի հետագա շահագործման համար»: Ավելի կտրուկ է արտահայտվել «Ազգը», այդ թեմայով հրապարակումը վերնագրելով «Հերթական քաղաքաշինական աբսուրդը. Առևտրի կենտրոն «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում»:
«168 ժամի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ներկայացնելով «հարկային նոր փաթեթի» նախագծի խորհրդարանական քննարկումների արդյունքները, նշել է, որ «նախնական տարբերակը բավականին փոփոխվել է, մասնավորապես «հանվել են սոցիալական տարբեր խմբերից սկսած մինչև փոքր ու միջին բիզնեսի վրա նախնական տարբերակով առաջարկված հարկային պարտավորությունները», նաև հավելել, որ աշխատանք է կատարվել` «կառավարության ծրագրի կամ միջնաժամկետ ծրագրերի համաչափությունը» պահպանելու: «Հրապարակում» ԲՀԿ-ական խորհրդարանական Վարդան Բոստանջյանը «միանգամայն իրատեսական է» որակել «եկող տարվա բյուջեն», ի մասնավորի շեշտելով. որ 2012թ. նախատեսվող «մուտքերի կտրուկ աճը հնարավորություն կընձեռի պետական տարբեր ծրագրերի ֆինանսավորումն ապահովել» և նշելով, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին: «Ժողովուրդը» առաջնահերթ ծրագրեր իրականացնելու նպատակով մարզերին «10-ական միլիարդ դրամ հատկացնելու» կառավարության աշնան սկզբին կայացրած որոշումը որակել է «սեփական PR-ն ապահովելու» միջոցառում, զարմացել, որ նման որոշումը կայացվել է... «ձմռան նախաշեմին»` ու իր հանգույն եզրակացրել` «ինչպես վատնել միլիարդ»: «Երկիրը» և «Հայկական ժամանակը» վերստին անդրադարձել են Բրյուսելում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը 2012թ. անցկացվելիք արդար ու թափանցիկ ընտրությունների վերաբերյալ` ըստ իրենց գրեթե նույնական նախասիրությունների («Փչվում է «արդար ընտրությունների փուչիկը» և «Պետք է կորզել հաղթանակը»):
«Առավոտը» ահազանգել է, որ երեկ երեկոյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա, ոստիկանները հայտնաբերել են ատրճանակի կրակված փամփուշտներ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ