Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 11 նոյեմբերի 2011

Հարկային փաթեթի լաբիրինթոսում

«Օրակարգը» անդրադարձել է կառավարության երեկվա նիստին ու մասնավորապես նշել, որ ընդլայնվել են ՏՄՊՊ հանձնաժողովի իրավասությունները համապատասխան որոշմամբ. այսուհետև հանձնաժողովը կարող է իրեն վերապահված գործառույթների շրջանակում հարկային մամնից պահանջել «գաղտնի համարվող տեղեկություններ` առանց իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին կոնկրետ տվյալներ նշելու»: «Առավոտի» հրապարակումը հնարավորինս ամփոփ և ամբողջական կերպով ներկայացրել է, թե «Հայաստանյան տնտեսության հեռանկարը» ինչպես է «պատկերացնում կառավարությունը», որ «նորանկախ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հաստատել է արդյունաբերության քաղաքականության հայեցակարգը», որպես երկրի տնտեսության զարգացման «առաջիկա տարիների գլխավոր հրամայական»: «Հայաստանի զրուցակիցը» արձագանքել է առաջարկված հարկային բարեփոխումների նոր փաթեթի քննարկումներին և ներկայացրել այդ առիթով ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի ու ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի երեկվա «թեժ» բանավեճը, որին, ի դեպ, իր անդրադարձը «Ազգը» խորագրել է «Հարկային փոփոխությունների փաթեթ` համեմված հրաժարականի փոխադարձ պահանջներով»:
«Օրակարգը» հայտարարել է, որ «Բանկերը 70%-ով շատ հարկ են վճարել», ասել է թե` «վատ չեն ապրում»: Ըստ «Հրապարակի» տեղեկությունների քաղծառայողների սոցիալական ապահովության փաթեթի ներդրման նպատակով կառավարության նախաձեռնությունը «քաղծառայողների սրտով չէ», և նրանք առաջարկում են «այդ 1,8 միլիոն դրամը... ուղղակի ավելացվի քաղծառայողի համեստ աշխատավարձին»: «Իրատես դե ֆակտոյի» հետ զրույցում ՀՅԴ-ական խորհրդարանական Արա Նռանյանը նախ վերահաստատել է, որ «սոցիալական քաղաքականությունը քաղաքացիների համար աշխատատեղեր ստեղծելն է ու եկամուտի աղբյուրներ ձևավորելը», հետո հայտնել իր մտահոգությունը, թե «այն մոդելը, որ կառուցում ենք Հայաստանում, հետամնաց երկրի մոդել է», ապա... դժվար հասկանալի համարել, թե «կառավարությունն ինչ է հասկանում «սոցիալական» բառն օգտագործելով: «Հայկական ժամանակը», տնտեսությունը բնութագրող իրական ցուցանիշները ուսումնասիրելով, դարձյալ ընկել է հոռետեսության գիրկը և ահազանգել, թե իբր` «երկրիս վիճակը լավ չէ, հեչ լավ չէ»: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ զրույցը «Հայացքը» ոչ պատահաբար խորագրել է «Երկրի պետբյուջեն ավելի ծրագրային է դառնում». «Երկիրը», օրեր առաջ «պետական համակարգից և իշխանությունից գործարարության տարանջատման» անհրաժեշտության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը դրական գնահատելով, այդուհանդերձ հարցրել է. «Օլիգարխիայի մայրամո՞ւտ, թե՞ նախընտրական բլեֆ»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ