Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 12 նոյեմբերի 2011

Հարկային փաթեթի ազդեցությունը

«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է «Արևելյան գործընկերությանն» ու Հայաստան-ԵՄ հարաբերություններին նվիրված վեհաժողովի մանրամասներին և, մասնավորապես, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` եվրաինտեգրման ճանապարհին կառավարության ձեռնարկումներին, որոնք «համահունչ են ժամանակակից աշխարհի զարգացումներին», նաև տակավին առկա հիմնախնդիրներին, որոնց լուծման համար անհրաժեշտ են «ԵՄ-ի տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը»: «Հայոց աշխարհը» հայտարարել է, որ «վերջապես հրապարակվել է հարկային փոփոխությունների փաթեթը», ինչը ներառում է նաև «վերանայումներ ավելի քան երկու տասնյակ օրենքներում»: «Հրապարակը» հավելել է, թե երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկված հարկային փաթեթը այն չէր, ինչ վաղօրոք «կառավարությունը ծրագրել էր», և թե «մեղմացումները տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի միջամտության շնորհիվ»: Թեմային անդրադարձել են նաև «Հայկական ժամանակը» («Փաթեթս ստվերիդ վնաս չէ») և «168 ժամը», որին հավատալու դեպքում պետք է հաշտվել այն մտքի հետ, թե «Բյուջեն խոստովանում է, որ ավելի վատ ենք ապրելու» և «իշխանությունն էլ դողում է ՀԱԿ-ից»: «Երկիրը» հայտարարել է, որ ԱԺ հաջորդ քառօրյայում քննարկման կդրվի ու «հաստատ կընդունվի» 2012 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը, բայց նաև գուշակել, թե իբր «վարչապետի և ՊԵԿ-ի նախագահի միջև» բյուջեն «դիրքային» պայքարի գործիք է դառնում», «նախագահին ինչ-որ բաներ» ապացուցելու համար: Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, թե իբր «պետական համակարգից ամեն տարի հեռանում են «հազարավոր արհեստավարժներ`» ասպարեզը թողնելով «ստաժորներին», մինչդեռ «այս տարի ևս պետական համակարգում աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում»: «Օրակարգի» փոխանցմամբ ըստ հարկային նոր փոփոխությունների «կառավարությունը որոշել է հարկել օֆշորային կանխավճարները», նաև իր հանգույն եզրակացրել, թե ` «Հարկերը սահմանափակ կլվացվեն»: Մի այլ հրապարակման մեջ թերթը հայտնել է մի այլ կարծիք, թե` «Հայաստանի տնտեսության աճի, աշխատատեղերի և բյուջետային մուտքերի ապահովման տեսակետից հանքարդյունաբերությունը կառավարության փրկիչն է», քանի որ «պղինձն ու մոլիբդենն են հարստացրել բյուջեն»: Ըստ «Հայացքի» թեև կառավարությունը հայտարարում է, որ «աջակցում է գյուղացուն», սակայն «որոշ մարզերում գյուղացիները գյուղվարկեր չեն ստանում», չնայած «աշնանացանի սեզոնը վերջանում է»: «Հրապարակը», ըստ յուրո վերլուծելով տնտեսական ոլորտում շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, կարծիք է հայտնել, որ ազգովի կանգնած ենք «ընտրության առաջ», հընթացս նշելով նաև, թե «տրանսֆերտներն ու սպասումը նվազել են, ոսկին ու դոլարը` թանկացել»:
«Օրակարգի» փոխանցմամբ ՀԲ, ՏՖԿ-ի և Pwc միջազգային աուդիտորական ընկերության` հարկային վճարումների վերաբերյալ զեկույցի Հայաստանը հարկերի վճարման դյուրինության ցուցանիշով 183 երկրների շարքում 153-րդ տեղում է:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ