Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 15 նոյեմբերի 2011

«Չէին սպասում...»

Ըստ երևույթին միայն «Իրավունքը» չէր սպասում, որ «հայ տղամարդը հայ կնոջ հետ այդպես կվարվի». խոսքը Սյունիքի մարզպետի մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի մասին է։ Մյուս լրատվամիջոցներն այլ կերպ են գնահատել եղածը. «Սյունիքի մարզպետի հերթական սխրանքը», «Կպատժվի՞ Սյունիքի մարզպետը» («Առավոտ»), «Մարզպետը հարվածել է կնոջ գլխին» («Ժողովուրդ»), Լիսկայի բեսպրեդելը շարունակվում է» («Հրապարակ»), «Սուրեն Խաչատրյանը՝ Գագիկ Բեգլարյանի հետքերով» («Հայացք»), «Սյունիքի մարզպետը ձեռքերին ազատություն է տվել» («Նովոյե վրեմյա») և այլն։
«Ժողովուրդը»՝ երիցս, իսկ «Հայացքը», «Ժամանակը», «Օրակարգը», «Առավոտը» և այլն՝ մեկական նյութով, շարունակում են «նորովի» շահարկել ՀՀ վարչապետի ելույթը մարզահամերգայինում։ Ողջամիտ պարզաբանումներ էլ են պատահում. «Առավոտը» համերգին ներկա գտնված Գալուստ Սահակյանի խոսքն է փոխանցում. ձայնի աղավաղման պատճառն այն էր, որ «բարձրախոսները միկրոֆոնից շատ առաջ էին դրված»։ Մեկ այլ ականատես՝ «Իրատես դե ֆակտոյի» թղթակից Լիլիթ Գրիգորյանը նույնպես վկայում է, որ «ձայնը տեղ հասնելու ընթացքում արձագանքել է». «...ցավալի է, որ ինչ-ինչ մարդիկ կամ ուժեր փորձում են մանիպուլյացիայի ենթարկել հանրությանը և չեղած բանը ներկայացնել որպես իրականություն»։
«Ազգի» տեղեկացմամբ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը երեկվա ասուլիսում նախ կարևորել է գնումների էլեկտրոնային համակարգի ներդրումը, ապա՝ նաև 2012թ. բյուջեի կատարումն իրատեսական համարել։ Ասուլիսին անդրադարձել են նաև «Օրակարգը» («Պաշտպանել ամազոնյան անտառները. կառավարությունն անցնում է էլեկտրոնային գնումների»), «Հայկական ժամանակը» (Գրպանեմ էլեկտրոնայինով), «Գոլոս Արմենիին» և «Հայացքը», որոնց առանձնապես հետաքրքրել են բյուջեի կատարման նախարարի նախանշած պայմանները։ «168 ժամը» հավելել է նաև ակնկալվող հարկային նոր փոփոխությունների վերաբերյալ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) խորհրդի տարածած հաղորդագրությունից հատվածներ, որոնցում առկա է խորհրդի մտահոգությունը, թե դրանք նաև կարող են «բացասաբար անդրադառնալ «Հայաստանի մրցունակության վրա» և «հանգեցնել օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատմանը»։
«Առավոտում» Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը անդրադարձել է 2012-ի բյուջեի նախագծին և մտահոգություն հայտնել, որ «հատկացումները չեն հասել ՀՆԱ-ի 2.2 տոկոսի չափին»։
«Իրատես դե ֆակտոյում» տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մասնավորապես նշել է, որ հարկային նոր փոփոխությունների և ավելի մեծ ծավալներով եկամուտների հավաքագրումը կամայական որոշում չէ, քանի որ «նոր ռեսուրսներ են պահանջվում սպասարկելու ներքին պետական և արտաքին պարտքը» և «այլընտրանք չկա»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ