Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 16 նոյեմբերի 2011

Բախտագուշակների ժամանակը

Այս անգամ նույնպես խոսքը վերաբերում է լրատվամիջոցներին, որոնց գուշակություններն ու կանխատեսումները հորդում են՝ ինչպես առատության եղջյուրից։ «ՀԺ»-ն երազելով երազում է ՀՀ նախագահի հրաժարականը, սակայն «ԱԺ նախագահի պաշտոնից Աբրահամյանի դե յուրե հեռացումից հետո, երբ նախագահի պարտականությունները կմնան վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա», այսինքն՝ հիմա... Հոդվածի շարունակությունը ևս կրում է հեղինակի անսանձ երևակայության կնիքը։ Ի դեպ, «Օրակարգի» դիտարկմամբ «արմատական ընդդիմության ձևավորման առաջին իսկ օրվանից հնչում են արտահերթ ընտրությունների խոստումներ։ Դրանք բնույթով հիշեցնում են «հուսալիության կղզյակի» հեքիաթաշարը. ճոխ բառեր և զրո արդյունք»։ Հոդվածագիրը, բնական համարելով իշխանությանն ուղղված մամուլի քննադատությունը, նորմալ չի գտնում այն հանգամանքը, որ «հրապարակվող լուրերի մեծ մասն այդպես էլ մնոմ է ասեկոսեի մակարդակում՝ չդառնալով իրականություն»։ Ահա և օրաթերթերն ամփոփում են վերջին շաբաթը. «Երկու սկանդալ՝ հինգ օրում» («Երկիր»), «Իշխանության ինտելեկտուալները» («Հայացք»), «Իշխանությունները գաղափարազուրկ են» («Ժողովուրդ»)։ Եվ երբ բլոգերներից մեկը փորձում է այլ կարծիք արտահայտել, արժանանում է «Իրավունք. հետաքննության» զարմանքին։
«Օրակարգի» հոդվածներից երկուսը կարելի է տնտեսական վերլուծություն համարել՝ «Դրամն ուղղորդում են արժեզրկման» և «Բարելավել բիզնես միջավայրը. Եվրոբանկը Հայաստանին հուշում է՝ որտեղից սկսել»։ Գործարար Թոնի Մորոյանն էլ, «Ժամանակում» դրվատելով բիզնեսի համար մեր երկրում ստեղծված օրենսդրական դաշտը, չի կարծում, որ «տեքնոպարկը կառավարությունը հասկցած է լավ ձևով»։
«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է ԱԺ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթում նշված՝ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում ամրագրված գերակա ուղղությունները։ «Առավոտին» հետաքրքրել է, որ քննարկումը տեղի է ունեցել «կիսադատարկ դահլիճում», «Հայոց աշխարհը», փորձելով համադրել «օրենսդիրների ցանկությունները և կառավարության հնարավորությունները», եզրակացրել է, որ թեև «սոցիալ-տնտեսական իրավիճակը մեզանում դեռ հեռու է բավարար լինելուց», սակայն «կառավարությունը անում է այն, ինչ հնարավոր է»։ Գալիք տարվա բյուջեի քննարկմանն անդրադարձել են նաև «Ազգը» («Բյուջեն, նվազագույն աշխատավարձը և ԱԺ ճաշարանը»), «Ժողովուրդը» և «Հայկական ժամանակը». ըստ վերջիններիս խորհրդարանում վարչապետի ելույթը, իբր, հագեցած էր «մեծ-մեծ խոստումներով»։
«Հայացքը» կարևորել է, որ խորհրդարանական քննարկման փուլում է «հարկային նոր փաթեթը», որտեղ նախատեսված օրենսդրական փոփոխությունները գալիք տարվա բյուջեն «կավելացնեն 14մլրդ դրամով»։ «Երկիրը» անդրադարձել է ՀՅԴ առաջարկած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենսդրական նախաձեռնությանը («ՀՅԴ-ն պահանջում է բարձրացնե՞լ նվազագույն աշխատավարձը») և խորհրդարանում այդ առիթով ծավալված քննարկմանը։
Ըստ «Հրապարակի» 2012թ. պետբյուջեն 101մլրդ դրամով ավելացնելու և «դրան սոցիալական ուղղվածություն հաղորդելու», թերթի փոխանցմամբ՝ «Կառավարության նորամուծությունը» յուրատեսակ «PR կամպանիա է հիշեցնում»։ «Հայոց աշխարհը» մտահոգություն է հայտնել, թե չնայած «կառավարությունն առաջարկում է հաջորդ տարվանից հարկել թանկարժեք մեքենաները», սակայն դա «հազիվ թե... տարածվի մեծաթիվ մեքենաների վրա»... և փորձել դրա պատճառները պարզել։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ