Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 18 նոյեմբերի 2011

Լրատվամիջոցների ամլությունը

«Իրատես դե ֆակտոն» կարծիք է հայտնում, որ մեր մամուլի ազատությունն ընկալվում է «լրատվամիջոցների ամլության» որակով. «Առանց պարզելու՝ պարզաբանում են, առանց հասկանալու՝ հասկացնում են, առանց տեղեկանալու՝ տեղեկացնում են։ Ո՞վ է նրանց իրավունք տվել շարունակաբար բռնաբարելու ընթերցողի ու ունկնդրի միտքը, ժամանակը, նյարդերը։ Ո՞վ է հնարել, թե դա է ամենապահանջված ապրանքը, որ ամենամեծ սպառողն ունի»։ Ըստ երևույթին ծանոթ չլինելով թերթի այս հռետորական հարցերին, ԶԼՄ-ները շարունակում են արծարծել անհեթեթ թեմաներ՝ «Խմել և շարիկ գլորել սիրո՞ւմ եք» («Հայացք»), «Լիսկայի մուշտիի քաղաքական աստառը» («Իրավունք»), «Համալսարանները դարձրել են «դուքան» («Հրապարակ») և այլն։ Այս թերթը և «Ժողովուրդը» «լավատեղյակ են» նաև ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստի մանրամասներին և նկարագրում են կադրային հնարավոր ու անհնար փոխատեղումները։
«Հայացքը», օգտագործելով ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքները, քննադատում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքը՝ «Բնությունը պահպանելու փոխարեն շենք են վերանորոգել, ուղեգորգեր գնել», «Օրակարգը» դժգոհ է, որ «Հայաստանի արտահանումը շարունակում է միագույն մնալ. դիվերսիֆիկացում ոչխարներով», իսկ Առևտրի և զարգացման սևծովյան բանկի նախագահը, «Դելովոյ էքսպրեսի» փոխանցմամբ, հավաստում է, որ իրենք կարողանում են աշխատել Հայաստանի հետ։
«Երկիրը» «ազդարարելով» ԱԺ-ում 2012թ. բյուջեի նախագծի քննարկման ավարտը, տեսակետ է հայտնել, որ «ընդդիմությունը դեմ կքվեարկի, իշխող կոալիցիան՝ բնականաբար կողմ»։ «Հրապարակը» քննարկումը որակել է որպես ապացույց այն բանի, որ «ԲՀԿ-ն հնազանդվել է Սերժ Սարգյսանի ու կառավարության ներկայացրած բյուջեին», «Ժողովուրդը» հավելել իր ուրույն կարծիքը, թե իբր «Կոալիցիոն ուժերը վախենում են յուրովի»։
Ըստ «Հայոց աշխարհի»՝ բյուջեի «նախագիծը զգալի փոփոխությունների չի ենթակվի», քանի որ այն դիտարկվում է իբրև «ճեղքումային բյուջե՝ իրատեսական «շեշտադրումներով», ինչպես հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
«Հայացքը», «Հայկական ժամանակը», «Ժամանակը» և «Հրապարակը» ներկայացրել են ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի երեկվա ասուլիսի մանրամասները. ըստ նախկին պաշտոնյայի հոռետեսական կանխատեսման մենք «2012-ին ավելի վատ կապրենք», քանի որ «հոգուտ ժողովրդի ոչ մի վերաբաշխում չի լինելու». գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը «կլինի արտագաղթի բյուջե» և այլն։
«Երկիրը» անդրադարձել է լրագրողների հետ ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի և Ռաֆիկ Պետրոսյանի հանդիպմանը և եզրակացրել. «իշխանությունը նոր մարդկանց կարիք ունի»։ «Իրավունքը» ոչ պատահաբար հարցրել է, թե «Օլիգարխիան լա՞վ բան է, թե՞ վատ», «Օրակարգը»՝ փորձել պատասխանել, թե ինչու է կառավարությունը առաջարկել տեղական գարեջրի ակցիզային հարկը բարձրացնել ու ... հընթացս եկել եզրակացության, թե իբր «կառավարությանը նույնիսկ ձեռնտու է ներքին շուկայում ներկրվող գարեջրի սպառման ավելացումը», քանի որ «վճարվում է... մաքսատուրք»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ