Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 19 նոյեմբերի 2011

Բարեկամական խորհուրդների «սպառնալիքները»

«Ազգը» իր հրապարակումներից մեկում տեղեկացրել է, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2011-ի անցած ինն ամիսների ընթացքում «աճել է մոտ մեկ երկրորդով, իսկ ներմուծումը` 12 տոկոսով», մյուսում («Ցանկությունների և հնարավորությունների կոմպրոմիսի բյուջե»), անդրադարձել խորհրդարանական ճեպազրույցներին»: «Երկիրը» գալիք տարվա բյուջեի վերաբերյալ ընդդիմադիր խորհրդարանականների մեկնաբանությունները որակել է «բարեկամական խորհուրդներ»: «Հայոց աշխարհում» ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշել է, թե «բյուջեն ոչ ծրագրային է, ոչ էլ սոցիալական», այլ «զուսպ, արտառոց միջոցառումներ չպարունակող»: «Հայացքը» հրապարակել է Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները էներգետիկայի ոլորտում և իր հանգույն հեգնել, թե` «չվճարված հարկերը տասնյակ միլիոնների են հասնում, իսկ նախարարը ԱԺ-ում «շարիկ է» գլորում»:
«168 ժամը» գրել է, թե փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար պատասխանատու պետական պաշտոնյաների հետ իր ունեցած զրույցներից տպավորություն է ստացել, թե իբր նրանց նպատակը «ապացուցելն է, որ փոքր բիզնեսը օգնության կարիք չունի», թեև «հատկապես իշխանության ներկայացուցիչները խոսում են... աջակցության մասին», և ըստ այդմ առաջարկել «աջակցության նպատակով ստեղծված կառույցներին հատկացվող գումարները... ուղղել խոշոր բիզնեսի աջակցության ծրագրերին»:
«Օրակարգը» նախ «լուրջ տոնով» գրել է, թե «շինարարության ոլորտը չի արդարացնում կառավարության սպասելիքները», ապա հավելել, որ «ԿԲ-ին կարծես հաջողվել է դանդաղեցնել... դրամի արժեզրկումը»` եզրակացնելով. «դրամը ամանորի է պատրաստվում»:
«168 ժամի» հետ զրույցում Հրանտ Բագրատյանը իր շաբաթվա ելույթները յուրատեսակ կերպով ամփոփել է հարցով, թե «կառավարությունը երբ է հաշվետվություն տալու» ՀՀ պահուստային գումարների» «տեղի ու տեսքի» մասին:
«Հրապարակը» ուրբաթ օրվա «սկանդալ» է որակել Հարություն Առաքելյանի «Ֆաքսը» Արդարադատության նախարարին` իր, որպես ՀՌԱԿ-ի ատենապետի լիազորությունները չգրանցելու պարագայում բացահայտումներ անելու սպառնալիքներով, որոնց թիրախը «իշխանությունն է»: Ֆաքսին արձագանքել են նաև «Ազգը» («Թղթե առյուծը մռնչում է», «Առավոտը» («ՀՌԱԿ ատենապետը շանտաժի փորձ է անում և սպառնո՞ւմ») և «Հայկական ժամանակը» («Սկանդալ է հասունանում»):
«Երկիրը» հայտարարել է, թե Մարտունու տարածաշրջանի հանրակրթական գրեթե բոլոր դպրոցները վերջին ամիսներին «պակաս ֆինանսավորում են ստացել», «Հայկական ժամանակը»` դարձյալ անդրադարձել է հաջորդ տարի ակնկալվող հարկային մուտքերին, նշել, թե նույնիսկ այդ դեպքում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի ավելի փոքր թիվ (20 տոկոս), քան որոշ երկրներում է (40 տոկոս), նաև հավելել, թե «տնտեսության ստվերային հատվածը չափազանց մեծ է»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ