Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 22 նոյեմբերի 2011

«Պոչատ աղվես՝ ագին ծաղիկ...»

«Հրապարակը», «Ժամանակը», «Ժողովուրդը», «168 ժամը», «Երկիրը» և էլի մի քանի լրատվամիջոցներ տարածել են քաղաքացի Հ.Առաքելյանի հայտնի հայտարարությունները։ «ՀԺ»-ն հավելել է, որ հնարավոր է քրգործի հարուցում վարչապետի դիմումով։ «Հայոց աշխարհը» նույնպես հետևել է դեպքերի ընթացքին և եզրակացրել, որ այս քաղաքացին, «տեղեկանալով իր անվանն առնչվող քրեական գործի վերջին զարգացումներին ու թերևս փորձելով խուսափել դրանցից, նախահարձակ քայլերի է դիմել»։ «Ազգը» գրեթե նույն կարծիքին է, սակայն չի դիմացել բանահյուսությանը դիմելու գայթակղությանը. «Հարութ Առաքելյանը նման է այն խորամանկ աղվեսին, որը, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ «երկու ոտքով է ընկնում թակարդը»։ Վերջակետը դրել է «Առավոտը»՝ «... Առաքելյանն իր աչքի առաջ կարող է ունենալ մինչև 5 տարի բանտում անցկացնելու հեռանկարը»։
«Երկիրը» անհանգստացել է, որ ահա արդեն մի քանի օր է, ինչ Հրանտ Բագրատյանը ոչ մի բացասական բան չի ասել վարչապետի մասին և մի շարք հարցեր է ուղղել նրան։ Բագրատյանն, իհարկե, չի մերժել այս օրաթերթի խնդրանքը՝ «Վարչապետի տեղը ՀՀԿ շտաբն է»։
Օրեցօր աշխուժանում է նաև «Հայացքը»։ Այսօր թերթը քննադատական պոռթկում է ունեցել վարչապետի՝ Վրաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ՝ դժգոհելով, որ «Ավանդույթի» ուժը ոչ մի կերպ չի վերածվում ուժի ավանդույթի»։
«ՀԺ»-ն, ինչպես միշտ, հայտնվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների հոռետեսական տիրույթում, իսկ «168 ժամը» բացահայտել է արտագաղթի պատճառներից մեկը։
Իսկ ահա «Իրատես դե ֆակտոյի» հետ զրույցում Գագիկ Մինասյանը նշել է, որ «մեր տնտեսությունը կայուն զարգացման փուլ է մտել», և «վստահաբար կարելի է ասել», որ «2012-ի բյուջեի նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն»։ Հակառակ կարծիքն է հայտնել «Գոլոս Արմենիին», որը գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը որակել է «նախընտրական»։ «Երկիրը» անդրադարձել է «ՀՀ կառավարության 2008-2011թթ. գործունեության արդյունքներ» տեղեկագրում այս տարվա համար նախատեսված սոցիալական պաշտպանության ծախսերին, եկել այն եզրակացության, որ «պետությունն անկարող է երկրի կարիքավոր բնակչության» համար «ապահովել անգամ սպառողական զամբյուղը»։ «Օրակարգը» գրել է, թե հոկտեմբեր ամսին Հայաստանում «տնտեսական ակտիվությունը դանդաղել է» և, «կարծես ընդօրինակելով ազգային արժույթին», «լողում է, ինչպես դրամը»։
«Սա արդեն ավելի շատ ձեռ առնելու է նմանվում». նկատի ունենալով ՏՄՊՊ հանձնաժողովի նիստում հրապարակված՝ կարագի և բուսասերուցքային սփրեդի շուկաներում հարուցված վարչական վարույթի արդյունքները, եզրակացրել է «Իրավունքը»։ Ըստ «Օրակարգի» հանձնաժողովը «չի փորձել պարզել, թե ինչպես է ստացվել, որ միևնույն վարքագիծը շուկայում «ցուցաբերել են տասը տնտեսվարողներ», ինչն էլ թերթին դրդել է հայտարարել, թե իբր հանձնաժողովը «փորձում է փակել կարագի գործը»։ Թեմային անդրադարձել են նաև «Հայացքը» և «Երկիրը»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ