Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 23 նոյեմբերի 2011

Նույն Հրանտ Բագրատյանը

Հայկական դրամի հոբելյանի առթիվ «Օրակարգը» հարցազրույցի է հրավիրել նույն Հրանտ Բագրատյանին։ Առանց կարդալու էլ պարզ է, թե ՀԱԿ գործչի կարծիքով ով է երկրի բոլոր ձախորդությունների պատճառը՝ ներկայիս վարչապետը. նա է թյուր պատկերացում տալիս, թե ինչ պայմաններում է ներդրվել դրամը, նա է սկզբնավորել տնտեսության դոլարացումը, երբ 2002-ին սկսել է արժևորել դրամը, մի խոսքով՝ բառ ու երևակայություն չկա, որպեսզի հնարավոր լինի բնութագրել գործող վարչապետի բացասական դերակատարությունը։ «Հայացքում» Բագրատյանի մտքերին միս ու արյուն է տալիս ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ «ստվերի դեմ պայքարելու փոխարեն իշխանությունն ավելի կնպաստի դրա մեծացմանը», «... ժողովուրդը տրամադրված է իշխանափոխության», «... իմ համակրանքը նաև իմ համախոհների կողմն է»։ Եվ այլն։
Նախորդ օրերից ավելի պակաս չափով, բայց դեռևս «ջրի երեսին» է քաղ. Հ.Առաքելյանի թեման, որին օրաթերթերից անդրադարձել են, մասնավորապես, «Երկիրը», «Ժողովուրդը», «Ազգը» («Հարություն Առաքելյանը փորձում է վերադառնալ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»)։
«Օրակարգը» նշել է, որ նախօրեին «Moody’s Investors Service» վարկանիշային գործակալությունը որոշել է «Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի կանխատեսումը» իջեցնել «կայունից բացասական» մի շարք առումներով, այդ թվում՝ «Եվրոպայում, Ռուսաստանում և հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերի դանդաղման նկատմամբ» երկրի խոցելի լինելու պատճառաբանությամբ, նաև հիշեցրել, որ «նմանատիպ վարկանիշները երկրին հարկավոր են դրսից վարկեր ու ներդրումներ ներգրավելու համար»։ «Ժողովուրդը» հավելել է իր «սենսացիոն» եզրակացությունը, թե իբր միջազգային հեղինակավոր գործակալությունը «բառացիորեն» պայթեցրել է «հայրենի կառավարության ու նաև Սերժ Սարգսյանի՝ ՀՀ տնտեսությունը զարգացնելու խոստումների փուչիկը», «Հայկական ժամանակը» թե՝ դրան զուգահեռ «Հայաստանի տնտեսությունում սկսվել է անկման շրջան»։
«Երկիրը» մասնավորապես սփյուռքահայ գործարարներ Վահագն Հովնանյանի և Լևոն Հայրապետյանի դժգոհությունները մենաշնորհների գոյության առթիվ որակել է իբրև «իշխանություններին ուղղված բացահայտ քննադատական շեշտադրումների աննախադեպ միտումներ»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը, անդրադառնալով աղքատության կրճատման նպատակով ձեռնարկված պետական միջոցառումների արդյունքներին, նշել է, որ օբյեկտիվորեն ակնհայտ է առաջընթացը, նաև հորդորել, որ «կառավարությունը պետք է աշխատի երկիրը գոնե բարեկեցության շեմին հասցնել»։
Ըստ «Հայոց աշխարհի» հոկտեմբեր ամսին «տնտեսական վիճակը վատացել է» և «անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում»։ «Ազգն» անդրադարձել է այսպես կոչված «շքեղության հարկի» մանրամասներին. «Շքեղության հարկ՝ նոր մոտեցում, հին հարցականներով»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ