Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 24 նոյեմբերի 2011

Գնահատականներ՝ բազմաթիվ հարցականներով

«Երկիրը» վերստին անդրադարձել է Հայաստանի տնտեսության և արտաքին պարտքի սպասարկման հեռանկարների վերաբերյալ «Moody’s» վարկանիշային գործակալության բացասական գնահատականներին և հավելել, թե իբր «միջազգային հեղինակավոր... կազմակերպությունը կրկնում է գրեթե նույն մտահոգությունները, որոնք հնչեցնում են մեր բազմաթիվ տնտեսագետները»։ «168 ժամը» կարծիք է հայտնել, թե այդ գնահատականները նվազեցնում են Հայաստանի վարկանիշը «դրանից հետո բոլոր տխուր եզրակացություններով», նաև փոխանցել ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի «հորդոր-առաջարկը», թե «իշխանությունն արդեն այսօրվանից պետք է կամ փոխի բյուջեն, կամ բյուջեի այլ սցենար ներկայացնի»։ Մի այլ հրապարակման մեջ թերթը փորձել է պարզաբանել իր իսկ բնութագրմամբ՝ «Բյուջեի թաքուն հույսերը», նշել, թե իբր «քնքշության աստիճանի դանդաղ է բացահայտվում» 2012թ. բյուջեի նախագծի հետ ներկայացված հարկային փաթեթը, որի պատճառով այն՝ «լայն հասարակությանն անհայտ մնաց»։
«Օրակարգը» ներկայացրել է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանի տեսակետը, որ «կոռուպցիան Հայաստանի համար ամենագտանգավոր բանն է», որի հիմքերը «դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի համար ամենապատասխանատու ժամանակահատվածում», և որ «Հայաստանում պետք է իրականացնել «ցուցակ» օպերացիա, կազմել որոշակի մարդկանց ցուցակ և «լուծել հարցերը»։ Իսկ ահա նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ժամանակ առ ժամանակ ակտիվացմանը յուրովի է արձագանքել «Գոլոս Արմենիի» թերթը. «Երբ Բագրատյանը քննադատում է գործող կառավարությանը, որ նրա ղեկավարը հասարակությանը հստակորեն չասաց, թե 2012-ին լավ է ապրելու, թե վատ, մնում է միայն կարեկցել հասունացած, բայց այդպես էլ ոչինչ չհասկացած «գանգրահեր տղային» տնտեսագիտական հիմնավորումների մակարդակի համար»։ Այնուհետև նախկին «երիտբարեփոխիչին» տրված խիստ գնահատականը թերթը հիմնավորել է Հրանտ Բագրատյանի վաչապետության ժամանակ արված քայլերի և դրանց արդյունքների վերլուծությամբ, գտնելով, որ «եթե չլինեին այդ կործանարար սխալները, ներկա շատ պրոբլեմներից կարելի էր խուսափել» («Բագրատյանն առաջարկում է կրկին ըմբոշխնել իր տնտեսագիտական տեսությունների ողջ հմայքը»)։
«168 ժամը» ներկայացրել է քաղաքացի Հարություն Առաքելյանի հարցերը՝ ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ «Օրակարգը» հավելել է, թե «ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն անհավասար մարտի մեջ է մտել իշխանության հետ»՝ հընթացս դա համարելով նաև ոչ պատահական՝ «Պատվավոր աքսորականի հաջորդ թեկնածուն»։
«Երկիրը» կարագի փոխարեն բուսասերուցքային սփրեդ վաճառելու համար 10 տնտեսվարողներին տուգանելու վերաբերյալ ՏՄՊՊ հանձնաժողովի կայացրած որոշումը դարձյալ ենթարկել է լրագրողական վիճարկման՝ «Ի՞նչ է տալու 3մլն դրամ տուգանքը»։ «Հայոց աշխարհը», անդրադառնալով կառավարության կողմից խորհրդարան ներկայացված օրենսդրական փոփոխությանը, ըստ որի ի թիվս այլ ապրանքների, «10 տոկոսանոց մաքսատուրք է նախատեսվում նաև ներմուծվող գրքերի և մամուլի վրա», հարցրել է. «Այսպե՞ս ենք դիմավորում տպագրության 500-ամյակը»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ