Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 25 նոյեմբերի 2011

Եզրակացություններ, որոնք «հեռուն են գնում»

Կառավարության նիստի ժամանակ ծավալված որևէ հարցի քննարկումը մամուլում հաճախ «հեռուն գնացող եզրակացությունների» տեղիք է տալիս։ Բացառություն չէր նաև երեկվա նիստը։ Բանավիճեցի՞ն ՊԵԿ և էկոնոմիկայի նախարարության, տրանսպորտի և տեղական ինքնակառավարման ոլորտների ղեկավարները, ուրեմն՝ մի բան կա։ Եվ մամուլը «տժժում է» բազմազան վերնագրերով. «Չկիսվեցին» («Ժողովուրդ»), «Էկոնոմիկայի նախարարը «շշպռեց» ՊԵԿ փոխնախագահին» («Հայացք»), «Հարկեր՝ ծերերից» («Օրակարգ»), «Համայնքների ղեկավարները տաքսիներին կվերահսկե՞ն» («Հայացք»)։
«Օրակարգը» փորձել է պարզել, թե ինչու, ինչպես նախորդ օրը գրել էր ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դժգոհ է ՀԱԷԿ-ի կառավարման պայմաններից, «ինչու հայկական ատոմակայանը չի գոհացնում» կազմակերպությանը, նաև ենթադրել, թե «ատոմակայանի կառավարման պայմանագրից ժամանակից շուտ հրաժարվելու» լուրը, հնարավոր է, «ճնշման ձև է հայկական կողմի վրա»՝ հստակեցնելու «որոշ հարցեր»։ Թեմային արձագանքել են նաև «Ժամանակը» («Հայկական ատոմակայանի ռուսական ոդիսականը. «Ինտեր ՌԱՕ»-ի տունտունիկը») և «Հայկական ժամանակը» («Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն հոգնել է)։ «Հայոց աշխարհը», անդրադառնալով «ՀայՌուսԳազարդի» «աննախադեպ քայլին», որով կազմակերպությունը բաժանորդներին առաջարկում է «իր հետ ուղղակիորեն փոխկապակցված» բանկերից վարկ վերցնել՝ «գազի սպառման դիմաց վճարումներ կատարելու համար», կարծիք է հայտնել, որ այն կարող է նաև «վտանգավոր հետևանքներ ունենալ», քանի որ «գազային պարտքերը հիմա էլ կարող են վերածվել նաև բանկային պարտքերի»։
«Հայաստանի զրուցակիցը» նշել է, թե օրերս համացանցում հայտնված գործարար Լևոն Հայրապետյանի հարցազրույցը «մեծ և դրական արձագանք է առաջացրել» և, թերևս անմասն չմնալու համար այդ գործին, ինքը ևս ներկայացրել է հարցազրույցից հատվածներ։ Մի այլ հրապարակման մեջ թերթը կարևորել է տնտեսության զարգացման նպատակով կայուն և գրավիչ պայմանների ստեղծումը և ներկայացրել իր տեսակետը, թե «ինչպես վերականգնել ներդրողների վստահությունը»։
«Հրապարակը» շարունակում է քննության առնել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում ստեղծված վիճակը։ Պարզվում է՝ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը, նաև ՀՀ վարչապետը, «խոստացել են անձամբ գնալ ինստիտուտ, ծանոթանալ խնդիրներին», բայց մինչև օրս չեն գնացել՝ «Երիցյանը ներգործո՞ւմ է վարչապետի վրա»։
«Հայոց աշխարհը» դեմ է ներմուծվող գրքերի և մամուլի համար 10 տոկոս մաքսատուրք սահմանելու գաղափարին, որը կառավարության նախաձեռնությամբ սպասվում է իրագործել եկող տարվանից։ Թերթը բացահայտել է նշված ձեռնարկի տնտեսական, քաղաքական, կրթամշակութային շերտերը։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ