Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 26 նոյեմբերի 2011

Հայ-վրացական բարեկամության անցակետը

Վերին Լարսը կրկին փակ է, և լրատվամիջոցները կրկին ելք են փնտրում ստեղծված վիճակից։ «Ժողովուրդը» մեր ԱԻՆ փրկարարներին խորհուրդ է տալիս դիմել Վրաստանի նախագահին և իրենց ծառայությունն առաջարկել «երկու ժամում» բացելու ճանապարհը։ «Նովոյե վրեմյայի» կարծիքով գործարարները պետք է հեռանան Վերին Լարսից և բեռները Հայաստան տեղափոխեն լաստանավով։ Ինչպես միշտ, ինքնատիպություն է ցուցաբերում «ՀԺ»-ն՝ անցակետի բացումը կապելով ՀՀ նախագահի Վրաստան կատարելիք այցի հետ։ Ժողովուրդների բարեկամության շնչով է տոգորված Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդի դիտարկումը. «18 խցանված մեքենայի հանգամանքը» ոչ մի առնչություն չունի հայ-վրացական հարաբերությունների հետ, և այս խնդրում «վրացական կողմի խտրականություն չկա» («Ժամանակ»)։
Տնտեսական շաբաթը հանձն է առել մեկնաբանել և ամփոփել «Հրապարակը»։ Ընդարձակ հոդվածի առանձին թեմաներին անդրադարձել են «Հայացքը» («Կառավարության ձևական հոգածության ու բնապահպանության նախարարի «հերոսական» մտադրության մասին»), «Առավոտը» («Տուժում է փոքր բիզնեսը. դեղամիջոցների շուկայում կեղծարարության դեմ եվրոպական հռչակագրին չմիացած Հայաստանում բուժպարագաները ազատված են ԱԱՀ-ից, իսկ դեղերը՝ ոչ»), «Հայոց աշխարհը» («Սատանան այնքան սարսափելի չէ, որքան թվում է առաջին հայացքից»)։
«Գոլոս Արմենիին» կոնկրետ օրինակներով ներկայացնում է մեր երկրում հաջողությամբ իրականացված մի շարք ծրագրեր, որոնք, սակայն, գլուխ չէին գա առանց նախագահի կամ վարչապետի միջամտության։ «Իսկ ինչո՞վ են զբաղված նախարարությունները, դրանց բազմաթիվ աշխատակիցները, առաջին դեմքերը», - հարցնում է թերթը։
«Հրապարակը» անդրադառնում է մի քանի նախարարություններում Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումների փաստերին՝ «Շարիկ գլորելու հետևանքները»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ