Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 1 դեկտեմբերի 2011

Վիճակագրության թիրախները

«Օրակարգը» ԱՎԾ նախօրեին հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2011թ.» զեկույցը մեկնաբանելով, խիստ մտահոգիչ է համարել այն, որ «աղքատության աճին զուգահեռ մեծացել է Gini գործակիցը» (թերթի փոխանցմամբ` «բնակչության եկամուտների բաշխվածությունը` հօգուտ հարուստների»), ինչը «վկայում է, որ կառավարության սոցիալական քաղաքականությունը լուրջ թերություններ ունի», որ «յուրաքանչյուր երրորդը` աղքատ» է, և որ նոյեմբեր ամսին «ազգային վիճակագիրները... 4.8% գնաճ են հաշվել»: «Հայկական ժամանակը» ԱՎԾ երեկվա հրապարակումը որակել է «սենսացիոն», փորձել համոզել, որ «ԱՎԾ-ն ակնհայտորեն խեղաթյուրել է իրականությունը», պնդելով, թե «անցած տարվա համեմատ գներն աճել են ընդամենը 4.8 տոկոսով» ու հոռետեսաբար դիմել` «Քավեցի՞ր մեղքերդ, Ստեփանոս»: «168 ժամը», հիշատակելով երեկ հրապարակված ֆինանսների նախարարության տեղեկանքում նշված ցուցանիշերը, ըստ որոնց 2011թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «պետական բյուջեի մուտքերն աճել են», իր հանգույն վերաիմաստավորել է գնաճը, թե իբր այն «ձեռնտու է կառավարությանը»: Օրվա մամուլի հատկական ուշադրության կենտրոնում հայտնված ԱԺ երեկվա արտահերթ նիստը «Առավոտը» մի դեպքում որակել է «Քաոսային վիճակ` ԱԺ-ում», մի այլ դեպքում` «Գոռացին, հայհոյեցին, քվեարկեցին. ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը», մի այլ հրապարակման մեջ էլ, թերթի խմբագրի ստորագրությամբ, հիշեցրել, որ քաղաքակիրթ երկրների խորհրդարաններում գոյություն ունի «էթիկայի հանձնաժողով, որը նման դեպքերում զրկում է պատգամավորներին ձայնից կամ էլ թույլ չի տալիս նրանց մասնակցելու նիստերին»: ԱԺ երեկվա նիստին «Հրապարակի» անդրադարձում նշվել է, որ «փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտնվել է չափազանց ծանր վիճակում»:
Ըստ «168 ժամի» հրապարակումներից մեկի («Դուբայի խորքից սպասվում է նամակ») «իշխող կոալիցիայի ներսում հակասությունները» շարունակվում են, ըստ «Ժամանակի» («Սերժ Սարգսյանը սուր է արձագանքում»)` իբր «ԲՀԿ-ն այսօր արդեն սկսել է… հայտարարել», որ «իշխանությունն իրենց կուսակցության անդամներին հետապնդում է», որ ներկայումս ԲՀԿ-ն դարձել է միջանկյալ մի ուժ, որն առանձնահատուկ կշռաքարի դեր կարող է կատարել ներքաղաքական կշեռքի վրա» և այլն:
«Ժողովուրդը», նկատի ունենալով նոյեմբերի 29-ին ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցած նիստը, եզրակացրել է, թե «ՀՀԿ-ի շտաբը գործում է»: «Հայոց աշխարհի» փոխանցմամբ Հանրապետական կուսակցությունը առաջիկայում «մտադիր է հանրությանը ներկայացնել առաջիկա տասնամյակում արդյունաբերության զարգացմանը միտված տնտեսական ծրագրերը, որոնք նպատակ ունեն խրախուսել արտահանումը»:
«Հրապարակի» տեղեկություններով Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը «պատրաստվում է… անդամագրել հայտ ներկայացրած հայաստանյան 4 կուսակցություններից երկուսին` ՀՀԿ-ին և «Ժառանգությանը», ինչի առթիվ թերթը ներկայացրել է «ըստ իր ճաշակի» խորհրդածությունները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ