Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 6 դեկտեմբերի 2011

Երկու միլիոնից երկուսը

«Նովոյե վրեմյան» հաշվել է, որ Ռուսաստանի պետդումայի անդամ կարող է ընտրվել նվազագույնը երկու, առավելագույնը` չորս հայ: «Հայ համայնքի համար, որի թիվը անցել է երկու միլիոնից, սա բոլորովին էլ շատ չէ»,- գրել է թերթը: «Հրապարակն» ավելի ընդգրկուն հայացքով է դիտարկել ռուսական ընտրությունը` այն ուսանելի գտնելով մերոնց համար` «Դաս ՀՀԿ-ին»:
Հիմնականում տեղեկատվական, ավելի քիչ` վերլուծական արձագանք է ստացել ՀՀԿ կիրակնօրյա տնտեսական սեմինարը` «Նոր տնտեսական պլատֆորմ. արտահանումը գերակա նպատակ» («ՀՀ»), «ՀՀԿ սեմինարում ներկայացված ծրագրերը լավատեսական են» («Հայոց աշխարհ»), «Առանձնացրել են 11 ոլորտ. արտադրության և արտահանման զարգացման գործում կառավարությունը խոսքից գործի է անցնում» («Գոլոս Արմենիի»), «Տնտեսական սեմինար` քաղաքական ենթատեքստով. ՀՀԿ-ն ուզում է մինչև 2020 թվականը զարգացնել արդյունաբերությունն ու արտահանումը» («Հայացք»), «Կոնյակ և դեղեր` հայկական արտահանման առաջնահերթությունները» («Ազգ»), «Թռիչք կոնյակի շշի վրայով (կամ միջից)» («168 ժամ»), «Յո′ երթաս, Հայաստանի տնտեսություն» («Իրավունք»), «Վարչապետը միայն մտահոգվում է» («Ժողովուրդ»):
«168 ժամը» հրապարակումներից մեկում հայտարարել է, թե կառավարության կողմից ներկայացվող ծրագրերում, որոնք նախանշում են «բացել նոր աշխատատեղեր» և «բարձրացնել մարդկանց կենսամակարդակը», «բացակայում է ՀՀ քաղաքացին, մարդը», մյուսում փոխանցել թերթի զրուցակցի` «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունը խորհրդարանի կողմից ընդունված «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» օրինագծի վերաբերյալ և եզրակացությունը, թե իբր «կառավարությունն ամեն քայլափոխի խաբում է հասարակությանը»:
«Ժամանակին» չի գոհացրել Բրյուսելում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Եվրամիության ներկայացուցիչ Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը, որ ուրախ է Հայաստանում տեսնել նոր ու հավակնոտ բարեփոխումներ, և թերթը փորձել է «դասեր տալ» Եվրամիությանն ու նրա ներկայացուցչին, թե ինչպես պետք է «Հայաստանի իշխանության հետ այլևս խոսել»: Ըստ «Օրակարգի» թեև «միջազգային կառույցները սկսել են վերանայել համաշխարհային տնտեսության մասին իրենց կանխատեսումները», այդուհանդերձ «Հայաստանի կառավարությունը չի շտապում ճշգրտել իր ծրագրերը», ինչի վկայությունը թերթը համարել է այն, որ խորհրդարան ներկայացված «ՀՀ 2012թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում մի շարք ուղղություններով «ցուցանիշների վերանայում չի կատարվել»: «Հայկական ժամանակը» անսպասելի է համարել ֆոնդային բորսայում դրամի որոշ չափով արժեզրկումը և վերստին շարունակել պնդել, թե ԿԲ-ը «մեծ ջանքեր է գործադրում դրամը հնարավորինս արժեվորված պահելու համար», «ներկայումս փոխարժեքը արհեստական է», պարբերաբար շուկա է մղվում «պահուստներում կուտակված դոլարը» և այլն:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ