Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 7 դեկտեմբերի 2011

Ժանրի ճգնաժա՞մ, թե՞ սահմանափակ երևակայություն

«Ժամանակը», մի պահ զերծ մնալով երկրի ղեկավարների ելույթների քննադատությունից, այս անգամ քննադատում է ՀՀ նախագահի Մարսելում դեռ չունեցած ելույթը և ոչ մի կերպ չի հասկանում, թե «ի՞նչ կարող է ավելացնել Սարգսյանն այն ամենին, ինչը արդեն իսկ հնչում է թե′ իր, թե′ վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրթերից»: Իսկապես, կանխատեսում անելն անշնորհակալ զբաղմունք է:
… Մինչ այդ ՀՅԴ-ն կրկին «գցում-բռնում է»` հերթական անգամ պահանջի՞ կառավարության հրաժարականը («Հայոց աշխարհ»), թե՞ բավարարվի անվստահություն («Հրապարակ») հայտնելով: Պակաս ինքնատիպ չէ «ՀԺ»-ի թղթակիցը, ում կարծիքով «կառավարությունն անհամբեր սպասում է գալիք ճգնաժամին, որ ամեն ինչի մեղքը գցի դրա վրա»: «Երկրի» տպավորությամբ էլ կառավարությանը ոչինչ չի մնում, եթե ոչ իր որդեգրած ծրագիրը մի կողմ նետել և գրել նորը»` «Կայուն զարգացման ծրագիրը հաջողությամբ ջրվեց»: «Հայացքի» հարցազրույցի բուն իմաստը պարփակված է նյութի վերնագրում` «Եկող տարվա հարկահավաքությունը ռիսկեր է պահանջում»: «Առավոտը» ընթերցողի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ օրերս ՀՀ փոխվարչապետը «գոհունակություն է հայտնել Սյունիքի մարզպետին` այս տարվա աշխատանքների համար», մինչդեռ, թերթի կարծիքով, Սուրիկ Խաչատրյանը «ոչ թե շնորհակալություն պետք է ստանար, այլ արժանի պատիժ»: Հաջորդ հոդվածում «Առավոտը» պատմում է, թե ինչպես նույն Սյունիքում «կառավարության որոշմամբ հանքարդյունաբերության նպատակով համայնքի հողերն իրացվում են, բնակիչներին էլ ստիպում են հեռանալ գյուղից» («Քաջարանցիներին բռնի տեղահանում են»): «Ազգը» արձանագրում է, որ վերջին տարիներին մարզերում կատարվել են տասնյակ միլիարդների ներդրումներ և հարցնում` դրանք կբերե՞ն որակական փոփոխություններ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ