Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 8 դեկտեմբերի 2011

Զույգ օրերի անմեկնելի խորհուրդը

«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է 1988թ. ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Լոռու և Շիրակի մարզեր կատարած այցելությանը, ըստ ամենայնի կարևորել սեյսմիկ անվտանգության ապահովման ուղղությամբ «Սպիտակի ավերիչ երկրաշարժի դասերը», միաժամանակ փոխանցելով «Երևանի սեյսմիկ բարձր ռիսկի վերաբերյալ» մասնագետների գնահատականները: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցապնդումը «ՀՀ կառավարության պատասխանատվության մասին» և այդ կապակցությամբ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի պարզաբանումը:
Գրեթե բոլոր լրատվամիջոցներն արձագանքել են, «Օրակարգի» մեկնաբանությամբ` («Բանավեճ հրաժարականի շուրջ») «կառավարության հրաժարականի հարցը քննարկելու» ՀՅԴ խմբակցության առաջարկին. «Կառավարությունն ու ՀՅԴ-ն փոխհարաբերություններով են հարաբերվում» («Առավոտ»), «ՀՅԴ-ն երկրորդ անգամ է փորձելու կասկածել կառավարությանը. արդյոք «Ժառանգությունը» կառաջնորդվի՞ «կակոյ պրիվետ, տակոյ ատվետ» սկզբունքով» («Ժամանակ»), «Զույգ օրերի ընդդիմադիրները» և «Կառավարության հենարանը ԱԺ կոալիցիոն կուսակցություններն են» («168 ժամ»): «Ժողովուրդը» ի մասնավորի նշել է լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որ «հրաժարականի համար չկա քաղաքական նախադրյալ», «Հրապարակը» թե` «Քաղաքական ճգնաժամ չկա, իսկ տնտեսականը համաշխարհային է»: «Ժամանակին» առանձնապես հետաքրքրել են ԲՀԿ խորհրդարանական Վարդան Բոստանջյանի մտքերը. վերջինս չի բացառել, որ «ԲՀԿ-ն կարող է միանալ… ՀՅԴ նախաձեռնությանը», որպեսզի ի վերջո որոշվի, թե «արդյոք ՀՅԴ-ն է «ճիշտ», թե կառավարությունը»:
Ըստ «Հայկական ժամանակի» թեև «բյուջետային ուղերձի մի զգալի մասը» «copy-paste է արվել անցած տարվա ուղերձից», այդուհանդերձ, «ամենայն հավանականությամբ… բյուջեի նախագիծը այսօր ԱԺ-ում կդրվի քվեարկության» և «անկախ ամեն ինչից, կընդունվի»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ