Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 9 դեկտեմբերի 2011

Բազմակարծության ելևէջները

«Հայաստանի Հանրապետությունը», երեկ խորհրդարանում ընդունված 2012թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ տարբեր հանձնաժողովների, խմբակցությունների, գերատեսչությունների ներկայացուցիչների տեսակետները ներկայացնելով, միաժամանակ նշել է, որ ԱԺ-ն ավարտել է աշնանային նստաշրջանի աշխատանքը: Ֆինանսական գլխավոր փաստաթղթի ընդունման թեմային «ըստ յուրո» անդրադարձել են նաև «Օրակարգը» («Գնացին Ամանորի»), «Երկիրը» («Վիճելի օրինագիծը «զոռով» ընդունեցին»), «Հայկական ժամանակը» («Հերթական խայտառակությունը ԱԺ-ում»), «Ժամանակը» («Կոալիցիան` ապակայունացման աղբյուր»): «Հրապարակը», թերևս ավելի օրիգինալ երևալու մղումով, ԱԺ երեկվա աշխատանքին «նվիրել է» մի ամբողջական էջ և երկու «երկարաշունչ» խորագիր. «Խորհրդարանի և կառավարության վախճանը» և «Պատգամավորները բոյկոտեցին կառավարության բյուջեն»:
Նշելով բանկային համակարգի միջոցով արտերկրից «Հայաստան մտնող» մասնավոր` «ոչ առևտրային բնույթի» տարեկան փոխանցումների և կանխիկ գումարների ծավալների մասին, «Հայոց աշխարհը» հարցրել է, թե «Տրանսֆերտնե՞րն են ավել, թե բյուջեն», նաև կարևորել, որ թեև «ներհոսող գումարները ոչ միշտ են արդյունավետ ակումլյացվում տնտեսության կողմից», սակայն դրանք էական ազդեցություն են ունենում «տարբեր գործընթացների և, առաջին հերթին, երկրի սոցիալական իրավիճակի վրա»:
«Օրակարգը» վերստին հիշեցրել է, որ «կանոնակարգիչ գիլյոտին» ծրագրի դերը գործող օրենքներին և ազատ շուկայի սկզբունքներին հակասող ակտերի վերանայումն ու զտումն է ու կառավարման արդյունավետության մակարդակի բարձրացումը, նաև տեղեկացրել, որ այդ նպատակով «Ավստրիայի զարգացման գործակալությունը» կառավարությանը տրամադրելու է 500 հազ. եվրո գումար: «Հայկական ժամանակին» դա ներկայացել է» որպես «կես միլիոնանոց գիլյոտին»:
«Էյ ընդ ԵՄ ՌԵՅՐ» ընկերությանը Կոտայքի մարզի Արտավազ գյուղի մոտ գտնվող անտառահատվածի անհատույց և անժամկետ տրամադրման մասին կառավարության որոշումը «Ժողովուրդը» որակել է նվիրատվություն` սաուդցի շեյխ Մոհամադ Մուսալամին: «Օրակարգը» այդ առիթով հարցրել է ` «Կոտայքի անտառներում սաուդական հյուրանո՞ց»: «Ժամանակը» փորձել է պարզել, թե Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը անդամակցության հարցում «Ինչու անտեսեցին Բարգավաճին», «Ժողովուրդը»` ըստ իր «բազմանշանակ» վերլուծության ձգտել հասկանալ, թե ինչպես է «ՀՀԿ-ն ջանում մեծամասնություն ստանալ մայիսին»:: Նշելով, թե իբր Հայաստանի «Էլեկտրական ցանցեր» ՓԲ տնօրեն Եվգենի Բիբինը ստիպում է աշխատանքի ներկայանալ նաև ոչ աշխատանքային օրերին (տոն, մեռելոց), «Հայացքը» խորհուրդ է տվել «բռնել մարդու թևից» և ասել. «Այ ընկեր… հարգիր այս երկրի օրենքներն ու որոշումները…»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ