Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 10 դեկտեմբերի 2011

Գալիք մարտահրավերների խաչմերուկում

«Ազգը» հավուր պատշաճի ներկայացրել է «Բյուջե-2012-ի մի շարք կարևոր առանձնահատկությունները. վերադարձ «ցածր դեֆիցիտին», «կառավարելի պահել պարտքը և չվտանգել տնտեսական աճը», 10 տոկոսով ավելացնել «100 հազար ընտանիքների սոցիալական նպաստներն» ու «500 հազար թոշակառուների թոշակները» և այլն, նաև հավելելով, որ կարևորագույն խնդիրը գնաճի զսպման գործընթացների զուգահեռ իրականացումն է», պահպանելու համար «կենսաթոշակների և նպաստների բարձրացման արդյունավետությունը»: «Երկիրը» գրել է, թե չնայած «շատ ավելի» խոսվում է «Հայաստանի արտաքին պարտքի մասին», սակայն տարեվերջին «ներքին պետական պարտքի ծավալն անվանական արժեքով» նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 20 տոկոսով, և դրա «կազմում… առյուծի բաժինը պետական պարտատոմսերինն է», ինչը թերթի կարծիքով «խոչընդոտում է արժեթղթերի շուկայի կայացմանը»: Մի այլ հրապարակման մեջ պարբերականը զարգացման ռազմավարությունը» որակել է «Նյու Վասյուկիի տիպի… դարակազմիկ» նախագիծ, հավելելով, թե իբր «խոսքից գործի անցնելու բոլոր տարբերակներն անցած տարիներին շրջափակվել են հենց… կառավարության կողմից»: Ըստ «Օրակարգի» «Ռուսական ռուբլին Հայաստանի ազգային արժույթի վրա թողնում է երկակի ազդեցություն` թե′ կարճաժամկետ, թե′ միջնաժամկետ», ասել է թե` «կախված է նաև ռուսական արժույթից»: Մի այլ հրապարակման մեջ թերթը նախ նշել է, որ նախօրեին Երևանում կայացած հայ-չինական գործարար համաժողովում քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում ծրագրեր իրականցնելու հարցեր, այդուհանդերձ «չինացիներին առայժմ հետաքրքրում է Հայաստանի ընդերքը»: «168 ժամը» հավելել է, որ «չինական տնտեսությունը փորձելու է աշխարհի շուկաները նվաճելու» իր ծրագրին մասնակից դարձնել նաև Հայաստանին, «չինական խոշորամասշտաբ ներդրումները… պարունակում են նաև որոշակի ռիսկեր», ապա եզրակացրել, որ «չինական աշխատուժի ներհոսքի» ազդեցությունը «տեղի աշխատաշուկայի վրա ցույց կտա ժամանակը»: «Հրապարակը», սեփական դիտակետից է քննության առել «տնտեսական շաբաթը»:
Էլեկտրոնային և տպագիր մամուլի ուշադրության կենտրոնում է հայ ֆուտբոլասերների բողոքի ակցիան «Հրազդան» մարզադաշտի անմիջական հարևանությամբ առևտրի կենտրոն կառուցելու մտադրությունների կապակցությամբ: Հաղորդելով, որ երթի մասնակիցները կառավարությանն են հանձնել իրենց հանրագիրը (петиция), բոլոր լրատվամիջոցներն անթաքույց աջակցություն են հայտնել, շեշտելով, որ մարզադաշտը պետք է ոչ միայն փրկել, այլև արդիականացնել. «Էքսկավատորի դեմ` ազգովի» («Օրակարգ»), «Մարզադաշտը առևտրի վայր չէ» («Նովոյե վրեմյա»), «Օլիգարխներն իրար դեմ» («Ժամանակ»), «Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է պառկել էքսկավատորի տակ» («Հայոց աշխարհ») և այլն:
Մայրաքաղաքի ճարտարապետական հուշարձաններից մեկի հետագա ճակատագրի մտահոգությամբ է հանդես եկել «Գոլոս Արմենիին». «Փակ շուկա. այլընտրանք չկա»: Նշելով, որ անփույթ և անխնամ վերաբերմունքի հետևանքով իր նախկին հմայքը կորցրած կառույցը, որ կառուցման օրվանից հետո երկար ժամանակ եղել է Հայաստանի այցեքարտերից մեկը, հունվարի մեկից անորոշ ժամանակով փակվում է, թերթը հույս է հայտնում, որ շինության նոր սեփականատերը այն չի վերածի հերթական սուպերմարկետի, այլ կպահպանի և նորովի կներկայացնի հայկական ուրույն կոլորիտով մայրաքաղաքի բնակիչներին և արտասահմանյան հյուրերին հայտնի Կենտրոնական կամ Փակ շուկան:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ