Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 13 դեկտեմբերի 2011

Հետաքրքրաշարժ թվաբանություն

«Ժողովուրդը» ՀՅԴ խմբակցության փոխարեն սկսել է հաշվել, թե որտեղից է խմբակցությունը «հայթայթելու» այն ձայները, որոնք հնարավորություն կտան կառավարության գործելաոճի վերաբերյալ դիմել սահմանադրական դատարան: Գումարումը, բազմապատկումը և որոշ թվեր մտքում պահելը, սակայն, առայժմ որևէ արդյունք չեն տվել: Թերթը հիշում է նաև, թե ինչպես էր կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկության ժամանակ սխալմամբ «ձեռնպահ» քվեարկել Վարդան Այվազյանը:
«Հրապարակին» հասած տեղեկություններով ՀՀԿ ներսում պայքար է ծավալվել, թե «ում թիմը, ում բերած մարդիկ ավելի շատ կընդգրկվեն ՀՀԿ համամասնական ցուցակում»: Իբր այդ հարցում մրցում են Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանն ու Միքայել Մինասյանը, և իբր «վարչապետ Տիգրան Սարգսյանը համառորեն ցանկություն ունի համամասնական ցուցակում տեսնել նախկին քաղաքական գործիչներին` Արշակ Սադոյան, Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան»:
«Ժողովուրդը» նկատել է, որ երեկվանից «ֆեյսբուքում» իր էջն է բացել Սամվել Նիկոյանը, և որ նրան դուր են եկել Տիգրան Սարգսյանի և ՀՀԿ էջերը: Իսկ ահա վարչապետի բլոգում արդեն հավաքվել է շուրջ 800 բողոք և առաջարկություն («Իրավունք»):
«Հրապարակը» ձեռք է զարկել Ամանորի առթիվ կատակ և հումոր սփռելու գործին` վաղօրոք ապահովագրվելով հնարավոր դատ ու դատաստանից. «Մինչև Նոր տարի նեղանալ չկա»:
Անդրադառնալով «ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագրում» նախանշված կառավարության գործունեության հիմնական գերակայություններին և ակնկալվող արդյունքներին, «Երկիրը» իր հանգույն որոշել է, թե «վերջին 3-4 տարիներին ընդունված բյուջեները… համադրելիություն չունեն կառավարության որդեգրած վերոնշյալ ծրագրի հետ», մի այլ հրապարակման մեջ էլ փորձել գուշակել, թե իբր «2012-ին տիրելու է իշխանական պոպուլիզմն իր հաղթահանդեսներով ու առաջընթացիկ զեկույցներով, որոնք… կապ չեն ունենալու իրականության հետ»: «Օրակարգը» կանխատեսել է, որ ավտոապահովագրողները Ամանորը «ճոխ եմ դիմավորելու», քանի որ… «ԱՊՊԱ-ն ողջ աշխարհում սոցիալական ուղղվածություն ունի», մինչդեռ Հայաստանում «այն կարծես շեղվել է բուն նպատակից», և «պոլիսների սակագներն արդարացի չեն»: «Հոսանք ա՞լ չունիք». հռետորաբար արձագանքել է «Հայկական ժամանակը» ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի անցած շաբաթվա հայտարարությանը, ըստ որի «2012թ. ՀՀ-ին իրանական գազի մատակարարումները կնվազեն»: «Հայոց աշխարհը» նշել է, որ «Հայաստանից արտահանումն ավելացել է», սակայն առավելապես հանքահումքային արտադրանքի մասով, նաև մտահոգվել, որ «արտաքին շուկաներում մրցունակությունը կորցրել է մանածագործական արտադրությունը», «իրենց տեղը զիջել են պատրաստի սնունդը, կաուչուկը և այլն»: Մի այլ հրապարակման մեջ թերթը կարևորել է հայրենական արտադրության տեխնիկատեխնոլոգիական հզորությունների նորացումն ու ընդլայնումը` «Գրանդ Հոլդինգ» կազմակերպության օրինակով: «Իրատես դե ֆակտոն» ներկայացրել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի տեսակետները ճգնաժամի պայմաններում երկրի վճարային հաշվեկշռի փոփոխությունների պատճառահետևանքային կապերի և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:
«Գոլոս Արմենիին», ճիշտ է, դրական է գնահատել կառավարության քաղաքական կամքը` վերականգնելու երկրի արդյունաբերական ներուժը, բայց և անհրաժեշտ է համարել, օրինակ, սարքաշինությանը զարկ տալու նպատակով ստեղծել կառավարությանն առընթեր սարքաշինության պետական կոմիտե:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ