Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 14 դեկտեմբերի 2011

Դալայ լամայի անտեղյակությունը

«Օրակարգը» տեղեկացրել է ԱՄՀ երկու վարկային ծրագրերով Հայաստանին տրամադրված ֆինանսական միջոցների մասին, նշել, թե նախատեսված հերթական` «չորրորդ տրանշը» այդքան էլ «հեշտ չի հատկացվել», նաև հավելել ԱՄՀ-ի տեսակետը, որ «Հայաստանի տնտեսությունում կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք կօգնեն ամրապնդել աճը և դիմագրավել արտաքին ցնցումներին», քանի որ «բեկում է անհրաժեշտ տնտեսությունում պետական կարգավորումը կրճատելու, տնտեսության թափանցիկությունը մեծացնելու, ներքին մրցակցությունը խթանելու համար»: «Ժամանակի» հետ զրույցում Բագրատ Ասատրյանը տնտեսության ներկա իրավիճակի վերաբերյալ սեփական դատողությունները ամփոփել է հետևյալ կերպ, թե իբր` «մենք ուղղակի այնքան հետ ենք մնում աշխարհից, որ ավելորդ ենք դառնալու աշխարհի համար»: «Հայոց աշխարհի» հետ զրույցում «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նկատել է, որ այսպես ասած ամանորյա «գնաճն արդեն նկատելի է շուկաներում»:
«Երկիրը», թերևս ոչ պատահաբար, կողք-կողքի զետեղված հրապարակումներից մեկում արձանագրել է, թե «Դալայ լաման ոչինչ չգիտեր Հայաստանի մասին», մյուսում տեղեկացրել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ երեկ կայացած գիտատեխնիկական խորհրդի նիստում հավանություն է տրվել Հայաստանում նոր կառուցվող, վերականգնվող և ուժեղացվող շենքերում սեյսմամեկուսացման համակարգեր կիրառելու վերաբերյալ առաջարկներին:
«ԲՀԿ-ն չի′ կարող մասնակցել ընտրություններին». եզրակացրել է «Հրապարակը», հետևելով ՀՊԱԿ նախագահ Ռուբեն Թորոսյանի մեկնաբանություններին և օրինակին:
Կոալիցիոն գործընկերներ հանդիսացող Հանրապետական և «ԲՀ» կուսակցությունների գործակցության թեման չեն շրջանցել նաև «Ժամանակը» («Ի՞նչ է պահանջում Ծառուկյանը Սերժ Սարգսյանից») և «Երկիրը» («Միասնական ցուցակի լույսն ու ստվերը»), որոնք երկու այլ հրապարակումներում հավելել են, որ «կարիք կա որակական հարկային փոփոխությունների» («Ժամանակ») և «խորհուրդ տվել», թե «որտեղ փնտրել եկամուտների լրացուցիչ աղբյուր» («Երկիր»):
«Հայացքի» փոխանցմամբ Շարլ Ազնավուրը «Life Showbis-ի լրագրողի հետ զրույցում հսյտարարել է, թե «հիմա իմ երկրում ցեղասպանություն է տեղի ունենում», «Հայաստանի Հանրապետությունը» վկայաբերել է աշխարհահռչակ երգչի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին, թե «Ես երբեք նման բան չեմ ասել»: Թեմային արձագանքել են նաև «Հայկական ժամանակը» և «Ժողովուրդը»:
Անդրադառնալով Արտավազ գյուղական համայնքի վարչական տարածքում ընդգրկված անտառային հողերի մի մասի` «Էյ ընդ ԷՄՌԵՅՐ» ՍՊԸ-ին տրամադրելու մասին կառավարության որոշմանը, «Հրապարակը» գրել է. «Նվիրելու հերթը հասավ անտառին», «Ժողովուրդը» հավելել է, որ փաստը «շատ է վրդովվեցրել Տավուշի մարզի բնակիչ Դավիթ Սահակյանին` «Շեյխին կարելի է, հային` ոչ», «Հայկական ժամանակը» գրել է, որ կառավարության վաղվա նիստում ընդգրկված է ՊԵԿ-ի «Դիլիջանի ազգային պարկի տարածքից» անտառի հատկացման նախագիծ:
«Հրապարակը» գրել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարվածելու փաստով հարուցված քրեական գործը կարճվել է. «Առավոտը» այն որակել է` «Կրկին անպատժելիություն»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ