Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 15 դեկտեմբերի 2011

«Ինչու»-ի և «ինչպես»-ի ժամանակը

«Առավոտը», տեղին համարելով «Ամանորին ընդառաջ» փորձել ամփոփել տնտեսական տարվա արդյունքները «փաստացի իրավիճակով», գնահատելի է համարել արտարժույթի կայուն փոխարժեքի, հուսալի դրամավարկային համակարգի առկայությունը, «գնաճի ոչ թռիչքաձև զարգացումների» և «նախատեսվածից ավելի հարկային մուտքերի» առկայությունն ու «սոցիալական ծրագրերի անխափան կատարումները», սակայն նաև արտահայտել է իր մտահոգությունը, թե «տնտեսական ցնցումների փոթորկալից վտանգը… կախված է», և առաջարկել տնտեսության զարգացման «թիրախային մոտեցումները» փոխարինել «համապարփակ զարգացման ծրագրերով»` «խթանելով հայրենական արտադրությունը»: Կառավարության մշակած` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարական ծրագրի վերաբերյալ հրապարակման մեջ «Հայկական ժամանակը», ինչպես պատահում է որպես կանոն, «ոչ մի լուսավոր կետ չի նշմարել և այն որակել է «հերթական բլեֆ»: Թեմային անդրադարձել է նաև «Օրակարգը», նշելով, որ թերթի որակմամբ` «Առանց «ինչպես»-ի պատասխանի» ծրագիրը, որ «վերջին շրջանում ամենամեծ աղմուկ հանած ծրագրերից մեկն է», քննարկվելու է այսօրվա կառավարության նիստում:
«168 ժամը» գրել է, թե իբր «տնտեսական տարին ոչնչով աչքի չընկավ. մի այլ հրապարակման մեջ թերթը (նաև «Օրակարգը»), ներկայացրել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի գնահատականը, որ «ԱՄՀ-ում ցանկանում են, որ Հայաստանի իշխանությունները արագացնեն տնտեսությունում իրականացվող բարեփոխումների տեմպերը», քանի որ «Հայաստանն այլևս չի կարող հանդուրժել առկա բիզնես միջավայրը»:
«Օրակարգի» փոխանցմամբ ՊԵԿ-ը նորից «ցանկանում է… ներկայացուցիչներ ունենալ խոշոր հարկ վճարողների մոտ» և շարունակում է «անցյալ տարվա պրակտիկան», «Երկիրի» մեկնաբանությամբ` տաքսու ծառայությունների ոլորտում առկա թերությունների հետևանքով հարյուրավոր միլիոնների վնաս է հասցվել պետբյուջեին:
«Հայոց աշխարհը» գրել է, որ «տարեսկզբի բարձր գնաճից հետո» այն «վերադարձել է նախատեսված միջակայք» և «առնչվում է հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքներին»: «Օրակարգի» վկայությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիլիջանում ՊԵԿ-ին հող հատկացնելու հարցը, որի մասին նախօրեին գրել էր պարբերականը, հանել է կառավարության նիստի օրակարգից:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ