Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 16 դեկտեմբերի 2011

Ձեթի շշում էլ կարող է փոթորիկ լինել

Մամուլը «յուրովի» է ընկալել անապահով ընտանիքներին երեքական շիշ ձեթ տրամադրելու երեկվա որոշումը: Ահա վերնագրերը. «Երեք շիշ ձեթ` անապահով ընտանիքներին. ժողովուրդը փրկվեց» («Հայացք»), «Ձեթն ընդդեմ տուկի թելի», «Նախատոնական նվեր` 3 շիշ բուսական յուղ» («Ժողովուրդ»), «Ուտենք չոր հաց, խմենք միայն ձեթ» («Երկիր»): Այս թերթը արծարծում է նաև սոցիալական այլ` մասնավորապես, 47 հազար ծայրահեղ աղքատ երեխաների հոգսը հոգալու խնդիրը («Հիշեք երեխաների արցունքները»): «Ժամանակը» նույնպես կարծում է, որ անցած մեկ տարում «հայաստանցու կյանքում որևէ բան չի փոխվել»` «Դեռ չգիտեն`100 միլիոն դրամով ինչ են անելու»:
«Ռեսպուբլիկա Արմենիան» («Պետության և մասնավոր հատվածի հաջող երկխոսությունը») և «Դելովոյ էքսպրեսը» («Արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն») դրվատել են կառավարության տվյալ նախաձեռնությունները, իսկ «Իրավունքը» հակասություն է նկատել վերջին ժամանակներս ընդունված փաստաթղթերում: «Ժամանակը» մեջբերում է ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գ.Տոլոսայի կարծիքը, որն հնչել է «Ազատություն» ռադիոկայանով. «ԱՄՀ-ում ցանկանում են, որ Հայաստանի իշխանությունները արագացնեն տնտեսությունում իրականացվող բարեփոխումների տեմպերը»: «Իրատես դե ֆակտոյի» էջերում երկրի վճարային հաշվեկշռի փոփոխությունների պատճառահետևանքային կապերն է վեր հանում պրոֆեսոր Թ.Մանասերյանը` «Արտագաղթում է» նաև ազգային կապիտալի մի մասը»: «Օրակարգը» այն մտքին է, որ եվրագոտու «մեղմ ռեցեսիայի» պայմաններում «Հայաստանն ավելի խոցելի է դառնում»: Երկրի ժողովրդագրական ցուցանիշների վատթարացումը մտահոգել է նաև «Ազգի» թղթակցին, սակայն նա մտավորականներին առաջարկում է «իրական խնդիրները զատել հակահայկական քարոզչությունից»: «Ոչ էզոթերիկ» եղանակով Հայաստանի տնտեսական ապագան է կանխագուշակում «Առավոտի» գլխավոր խմբագիրը, նաև արձանագրում կենսական նշանակություն ունեցող մի շարք ապրանքների թանկացումը: «Հայաստանի զրուցակցի» անցկացրած «Դուք վստահո՞ւմ եք կառավարությանը» հարցման արդյունքը, սակայն, կառավարության օգտին է:
«Արյան գնով էլ լինի` քաջարանցիները կպաշտպանեն իրենց հողերը». գրել է «Հայացքը», անդրադառնալով Քաջարան համայնքին պատկանող որոշ տարածքների նպատակային նշանակությունը փոխելու` կառավարության որոշմանը և այդ առիթով համայնքապետ Ռաֆիկ Աթոյանի հրաժարականի դրդապատճառներին: «Ազգի» համոզմամբ գյուղապետը հաստատել է, որ «հանուն Քաջարանի փրկության հրաժարվում է ոչ միայն պաշտոնից, այլև ՀՀԿ անդամությունից». «Օրակարգը» հավելել է, որ «Հանրապետականն ազնիվ անդամի կորցրեց», «Առավոտը» թե` «Քաջարանի գյուղապետին ստիպել են հրաժարական տալ»: Թեման արծարծել են նաև «Հայկական ժամանակը» և «Ժողովուրդը»:
Մամուլն արձագանքել է նաև «Գաղտնազերծման մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ կառավարության բացասական վերաբերմունքին. «Նախարարը կապեր չի տեսնում» («ՀԺ»), «Կառավարությունը դեմ է ՊԱԿ-ի գործակալների գաղտնազերծմանը» («Ժամանակ»), «Կառավարությունը խրախուսում է գործակալներին» («Ժողովուրդ»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ