շաբաթ, 17 դեկտեմբերի 2011
Տարաշխարհիկ մթերքներ
Դրանք հայտնաբերվել են կաթնամթերք արտադրող մի քանի կազմակերպությունների արտադրանքի բաղադրության մեջ. «Կոկոս են հայտնաբերել. ՏՄՊՊՀ-ն տուգանեց կաթնարտադրողներին» («Օրակարգ»), «Երեկվանից բոյկոտել եմ «Աշտարակ կաթի» և մյուսների արտադրանքը և կարծում եմ` իմ օրինակին բազմահազար սպառողներ կհետևեն» («Հայացք»), «Ինչպես են խաբում ժողովրդին. հիշեք այս անունները` «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիաննա», «Անի կաթ» («Հայոց աշխարհ»), «Կոկոսի յուղ` կարագի փոխարեն» («Ազգ»): Զուգահեռաբար հրատապ է մնում ձեթի թեման. «Ձեթն իրոք ժամկետանց է» («Ժողովուրդ»), «Ձեթը դառնում է տժվժիկ» («Երկիր»), «Տնտեսական շաբաթ կամ կոալիցիոն ձեթի շշերը չեն հաշվում» («Հրապարակ»): Եվ իհարկե, մամուլում նոր թափ է առնում Քաջարան գյուղի կնճռոտ խնդրի արծարծումը. «Բնապահպանական ակտիվիստները` ի պաշտպանություն Քաջարանի» («Ժամանակ»), «Սպասում ենք» («Ժողովուրդ»), «Երբ հողը խլում են հողագործից» («Հայացք»), «Գյուղապետի հրաժարականը օգուտ տվեց» («ՀԺ»), «Կառավարության հանձնախմբի «շոուն» Քաջարանում» («168 ժամ»):
Լրատվամիջոցները լուսաբանում են նաև կենսաթոշակային համաժողովի աշխատանքը. «Երաշխիք` ապահով ծերության համար» («ՀՀ»), «Քաղաքացին ինքը պետք է մտածի իր ապահով ծերության մասին» («Ազգ»), «Կտոր մը ֆուտուրիզմ» («Օրակարգ»):
«Գոլոս Արմենիին» իշխանությանը կոչ է անում այսօրվանից մտահոգվել տասնամյակներ անց մոլորակի բնակչությանն սպառնացող սովը դիմագրավելու խնդրով, քանի որ Հայաստանը անչափ խոցելի կլինի այս հարցում: