Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 20 դեկտեմբերի 2011

Էլի մեզ հաշվում են…

Հաշվողն այս անգամ «Էկոնոմիստ» պարբերականի հետազոտական ընկերությունն է, որը Հայաստանը տեղավորել է ժողովրդավարական երկրների 111-րդ հորիզոնականում, «հիբրիդային երկրների» շարքում («168 ժամ»): Սրանք բնութագրվում են նրանով, որ «ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, գրեթե համատարած է կոռուպցիան, իսկ օրենքի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը թույլ են» («Ժողովուրդ»): Եվ եթե ՀՀՇ-ի Արամ Մանուկյանի կարծիքով «ՀՀ-ում իրականությունը շատ ավելի վատ է», քան եվրոպացիները կարողացել են արձանագրել, ապա ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի աչքաչափով մեր երկիրը «60-70-ի միջակայքում պետք է լիներ»: «ՀԺ»-ն էլ մեջբերում է անում մեկ այլ` «Վաշինգտոն փոստի» հոդվածից, ըստ որի Հայաստանն աշխարհի ամենաաղքատ 141 երկրների ցուցակում է: Այսքանից հետո ընթերցողին կարող է մխիթարական թվալ ՏՄՊՊ հանձնաժողովի պայքարը մրցակցային միջավայրը խաթարող ընկերությունների դեմ. «Տուգանքներն ինքնանպատակ չեն, կարևորը մրցակցային միջավայրի բարելավումն է» («Ազգ»), «Միայնակ դժվար է. ՏՄՊՊՀ-ն պետական մյուս մարմինների աջակցության կարիքն ունի» («Օրակարգ»), «Պետական մի կառույցը կոկոսի յուղն ու կաթի փոշին տեսնում է, մյուսը` ոչ» («Իրավունք»), «Ո՞վ է սուտ խոսում» («ՀԺ»):
«Հայաստանի Հանրապետությունը» «համագործակցության նոր պլատֆորմ» է որակել Հայաստանի արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, որը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հայրենական ապրանք արտադրողների միության ընդլայնված նիստին: «168 ժամը», նոր ռազմավարության վերաբերյալ իր անդրադարձում նշելով ներառված արդյունաբերության ճյուղերը` կոնյակագործություն, ադամանդագործություն, ճշգրիտ ճարտարագիտություն և այլն, իր ընթերցողներին ներկայացել է «անհանգստացնող գուշակությամբ», թե` «11 ճյուղեր քաշվեցին»: Թեմային անդրադարձել է նաև «Գոլոս Արմենիին»:
«Առավոտը», տարեմուտի «արդյունքների և մաղթանքների» իր մտորումները փոխանցելով ընթերցողին, մասնավորապես «խիստ տագնապահարույց» է որակել «տնտեսական իրավիճակի վատթարացումը», իր համար անհասկանալի համարել, թե ինչու «վարչապետը և տնտեսական բլոկի նախարարները… չեն անում մակերեսի վրա գտնվող քայլեր, որոնք… արվել են մասնավորապես Վրաստանում»: «Երկիրը» «նախաամանորյա հայտարարությամբ» է հանդես եկել. իբր «բյուջեի մեջ Տիգրան Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ նախատեսված լրացուցիչ 101 միլիարդ դրամի հավաքագրումն արդեն իսկ սկսվել է»` հընթացս «քննության առաջադրելով» «կառավարությունից հրաժարվելու» միտքը: «168 ժամի» հետ զրույցում Հրանտ Բագրատյանը փորձել է հիմնավորել, թե «այսօր մենք ունենք բյուջե, որը եթե բաժանում ենք դոլարի, 20 տկոսով պակաս է 2007-ի բյուջեից», և ապա` «… այդ 101 մլրդն ինչ փող էր որ» և այլն:
«Հայոց աշխարհի» կարծիքով «տարին բարենպաստ էր գնաճի համար», և թեև «գնաճը վերադարձել է նախատեսված միջակայք», այդուհանդերձ «մարդկանց եկամուտներն այնքան չեն աճում, որպեսզի համարժեք լինեն թանկացումների… ընդհանուր միտումներին»: «Օրակարգում» ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, որ «չի կարելի ասել», թե տնտեսության ոլորտում «ընդհանրապես ռիսկեր չկան», բայց «ասել, որ ընդհանրապես տնտեսական աճ չի լինի, նույնպես ճիշտ չէ», ուստի «պետք է գնալ այն սցենարով, որ դրված է 2012թ. բյուջեի հիմքում»` նաև «ուշադիր լինելով եվրոպական և ռուսաստանյան զարգացումների նկատմամբ»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ