Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 21 դեկտեմբերի 2011

Ադրբեջանական սխտորը, քաղաքականությունն ու անասնապահությունը

«Ժամանակը» խիստ զարմացել ու նույնիսկ զայրացել է, որ ճիշտ այն պահին, երբ Երևանում «ադրբեջանական սխտորի հետ կապված աղմուկն էր տարածվում», «նույն Երևանում» զուգահեռաբար զարգանում էր մեկ այլ սյուժե՝ նշվում էր ազգային անվտանգության աշխատակիցների մասնագիտական տոնը։ «Ժողովուրդը» նույնպես, անհերքելի համարելով այս ծառայության կայացածությունը, ԱԱԾ թերացման հետևանք է համարում «սնկի պես աճող տարաբնույթ աղանդների» գոյությունը։ Թերթի տպավորությամբ սույն մարմիններին չեն անհանգստացնում նաև «երկրից սկսված խայտառակ արտագաղթի տեմպերը»։
«Երկիրը» անդրադառնում է միջկուսակցական խնդիրներին, մասնավորապես ԲՀԿ-ի «կողմնորոշման» վերաբերյալ Հրանտ Բագրատյանի արտահայտած մտքերին։ Թերթը «սույն պարոնին ընդամենը հիշեցնում է, որ տնտեսագիտության և հատկապես անասնապահության ոլորտի իր գիտելիքների առատ պաշարը դեռևս երաշխիք չէ, որ քաղաքագիտության ոլորտում էլ նա նույնքան ձեռնհաս է». «Քաղաքագիտական քյանդրբազության մութ ծալքերը»։
«Ժողովուրդը» դիմել է Արշակ Սադոյանին՝ պարզելու, թե ճի՞շտ է արդյոք, որ նա վարչապետի օգնությամբ ցանկանում է խորհրդարան վերադառնալ։ Նախկին պատգամավորը ժխտել է այդ լուրը՝ «Սադոյանը սկսում է բարկանալ»։ Նույն թերթը պարզել է, որ Սամվել Նիկոյանին չի հաջողվել ԱԺ սեփական բիզնես չունեցող պատգամավորների պարգևատրման համար պետբյուջեից փող ստանալ։
«Ժամանակը» Քաջարան գյուղի և գյուղապետի թեման շարունակում է Վարդան Այվազյանի մտքերից մեջբերում անելով. «Խոստովանեց Սկումբրիևիչը»։
Անդրադառնալով ԱՎԾ հրապարակած 2011թ. նոյեմբեր ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, «Օրակարգը» նշել է, որ «տնտեսական ակտիվությունը նոյեմբերին շարունակել է ընկնել», «Ազգը» հավելել է, որ այդուհանդերձ, «տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ գրանցել է 2,4 տոկոս աճ»։ «Հայկական ժամանակը» շարունակել է իր «միտումնավոր փնտրտուքը» ԱՎԾ երեկվա հրապարակումներում. «ԱՎԾ-ն, չնայած տիտանական ջանքերին, չի կարողանում իր ցուցանիշներով ուրախություն պատճառել հանրությանը»։
Գյուղատնտեսական ժամկետանց վարկերի շուրջը ստեղծված հիմնախնդիրների պարզաբանման նպատակով «Կոնգրես» հյուրանոցում Բաց հասարակության հիմնադրամի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ երեկվա քննարկմանը արձագանքելով, «Հայացքը» եզրակացրել է, թե «Վարկերը վերադարձնել չկարողացող գյուղացիական տնտեսությունները ունեզրկման ու կործանման եզրին են», «Ազգը» նախ հարցրել է՝ «Բանկե՞րն են մեղավոր, թե՞ գյուղացիները», ապա գյուղվարկերի տոկոսների որոշ մասի սուբսիդավորումը որակել պետության առանձնահատուկ մոտեցման իրողություն՝ ցանկալի համարելով, որ այն «շարունակվի և ունենա նաև այլ դրսևորումներ»։
«Իրավունք հետաքննությունը» իր ընթերցողների հետ «այս տարվա մեջ վերջին» հանդիպումը «նշանավորել է», իր հանգույն պարզաբանելով, թե «ինչպես ենք ավարտում 2011-ը» և հանգելով այն եզրակացության, թե «այս տարի էլ մնացինք հանքային պաշարների ու դրսից ստացվող մասնավոր տրանսֆերտների հաշվին», չնայած մի քանի օրենսդրական փոփոխություններ, այնուամենայնիվ, ապագայի հանդեպ «որոշ հույսեր ներշնչում են»։ Մտահոգված է նաև «Ժողովուրդը», ըստ որի իբր ամենամեծ ցանկության դեպքում անգամ «դժվար է գտնել մի ցուցանիշ, որը կփաստի, թե Հայաստանն իրապես առաջընթաց է գրանցում»։
«Հայացքը» ներկայացրել է «անցած տարվա ամփոփումները» ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, ով մասնավորապես նշել է, թե «2011-ի համեմատ որոշ առաջընթաց արձանագրվել է», և դա՝ «շնորհիվ հիմնականում էներգետիկայի ոլորտի և դրամավարկային քաղաքականության»։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ