Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 22 դեկտեմբերի 2011

Զրույցների և ասուլիսների արձագանքը

«Օրակարգը» արձագանքել է ԿԲ-ի երեկ հրապարակած տեղեկատվությանը, որը ներկայացնում է ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի տնտեսական ակտիվության և գործարար միջավայրի ինդեքսները, որոնք նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել են, և նշել, թե «կառավարությունը և գործարարները գործարար միջավայրի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն»: «Երկիրի» հետ զրույցում ՀՅԴ-ական խորհրդարանական Արա Նռանյանը, անդրադառնալով կառավարության ներկայացրած «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության» ծրագրին, որը «հավակնում է դառնալ երկրի տնտեսական ռազմավարության հիմնական ուղեցույցը», այն որակել է «ավելի շատ տնտեսական ծրագիր», թեև, իր կարծիքով «այն պետք է լիներ քաղաքական ծրագիր»: «Հայոց աշխարհը» ներկայացրել է մանրամասներ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի երեկվա «տարեվերջյան ամփոփիչ ասուլիսից». «Ում շահերն է պաշտպանում հանձնաժողովը, սպառողների՞, թե՞ բիզնեսի»: «Օրակարգը» Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի ասուլիսից հետո, ուր ներկայացվել են անցնող տարում իրականացրած ծրագրերը, եկել է այն «եզրակացության», թե իբր այն «ավելի շատ նման էր չարածի, քան արածի ամփոփման»: «Ժողովուրդը» անդրադարձել է Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2011թ. ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությանը, արձանագրել 2-րդ կիսամյակում գրանցված տպավորիչ արդյունքները և… դրանք որակել ընդամենը «սենսացիա»: «Ժամանակում» ՀԱԿ անդամ, Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը 2011-ը համարել է «կորսված տարի հայության համար» և նշել, թե քաղաքական կուսակցությունները պետք է իրենց գործունեությունը ծավալեն… «հուսահատ մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ»: Սյունիքի մարզի Քաջարան համայնքի թեմային, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և բնապահպանական հիմնախնդիրներին ըստ իրենց «ճաշակի և նպատակադրումների» անդրադարձել են «Առավոտը» («Քաջարանը կփրկի մարզպե՞տը» և «Հասկացա, թե ինչու են հայ մտավորականները պասիվ, նրանք վախենում են չհասկացված լինելուց»), «Հայկական ժամանակը» («Քաջարան Գուլագ-Գուլակ Քաջարան»), «168 ժամը» («Գյուղակործանման» ծրագիր` կառավարության որոշման տեսքով») և «Օրակարգը» («Վստահություն որոնեք»): «Ժամանակի» ներկայացմամբ Հայաստանի հանգստավայրերում ամանօրյա հանգստի գինը մի քանի անգամ թանկ է, քան Դուբայում կամ արտերկրի այլ հանգստավայրերում, քանի որ «զբոսաշրջության ոլորտը… մոնոպոլիզացված կամ օլիգոպոլացված է»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ